Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծռերն այդպես էլ քաղաքական ասելիք չունեցան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մի քանի օր առաջ առաջնագծում զինծառայողներից մեկի զոհվելու առիթով քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր հղել Ժիրայր Սեֆիլյանը, նշելով, որ պետք է հասարակությունն ինքնակազմակերպվի ու լռեցնի Ադրբեջանին: Սեֆիլյանը կրկնում է ապրիլին ու հուլիսից առաջ իր և իր թիմակիցների կողմից շրջանառվող թեզը ՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հող հանձնել, դրա համար էլ չի կարողանում համարժեք պատասխանել ադրբեջանական կողմին, զենք տվեք մեզ և մենք կանենք դա, եթե դուք վախենում եք:

Սեֆիլյանը նաև նշում է այն պատճառը, թե ինչու իշխանությանը ինքնակազմակերպված հասարակությունը ձեռք չի տալիս ՝ քանի որ պատերազմից հետո այն կարող է դառնալ առանձին սուբյեկտ: Իրականում, սակայն, Սեֆիլյանը հենց այս հիմնավորմամբ բացահայտում է իր ուղերձի հիմնական, թաքնված մեսիջը ՝ այն է, պատերազմի առիթն օգտագործել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու, առաջնագծում ինքնակազմակերպվելու, այնուհետ այդ ինքնակազմակերպչական ռեսուրսը դեպի ներքաղաքական կյանք ուղղելու համար:

Սեֆիլյանի համար նման գործելաոճը խորթ չէ, նա փաստացի կրկնում է այն, ինչ ասում ու անում էին բոլշևիկները դաշնակցական Հայաստանի տարիներին և ինչ անում էին դաշնակցականները ՝ ՀՀՇ-ի իշխանության տարիներին: Այն է ՝ խփել պատերազմող երկրի իշխանություններին ոչ միայն ներսից, այլև ճակատի թիկունքից, երկրորդ գիծ բացելով ու ջլատելով ռազմական ուժը, որը միաժամանակ կբերեր  հա՛մ պարտության, հա՛մ էլ իրենց կողմից հերոսականության հաստատման ու կդառնար լեգիտիմ իշխանափոխության հիմք:

«Սասնա ծռերի» գործողություններն այս իմաստով այդքան կասկածելի ու ավանտյուրիստական չէին լինի, եթե կապ չունենային պատերազմի և առաջնագծի հետ: Այսինքն, ընդամենը լիներ սովորական ներքին բախում: Այպիսով, նրանք գիտակցելով կամ ոչ, դարձել են մի մեծ խաղի մասնակից, որտեղ ի սկզբանե կշեռքի նժարին Հայաստանի պետականությունն է դրված եղել:

Ծռերի քաղաքական սնանկությունը փրկում է միայն մեկ բան, որ Հայաստանի իշխանությունների հանդեպ հանրային անվստահությունը, քաղաքական գործընթացներից հասարակության օտարումն ու քաղաքական պայքարի զինված տարբերակն ակամայից ընկալվում է որպես հուսահատ ժողովրդի վերջին հույսի դրսևորում:


Արտակ Ասլանյան

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան