Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տղաներ, որ ելան մարտի». Բանակում ոչ ոք չի մտածում մահվան մասին. Ավետիք Սուքիասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է արցախյան քառօրյա պատերազմի մասնակից, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Մարշալ Բաղրամյան» շքանշանով պարգևատրված Ավետիք Սուքիասյանին։ 


Գրեթե ազատ ժամանակ չունեցող, միշտ շարժման մեջ գտնվող Ավետի հետ խոսում էինք նրա առօրյայից, ուսումից, աշխատանքից։ Ասում էր, որ ազատ ժամանակ շատ քիչ է ունենում ու միշտ շարժման մեջ է։ Բայց և այնպես հենց գտնում է այդ ժամանակը, նախընտրում է սպորտային վարժություններ անել։ 
«Շատ եմ սիրում սպորտով զբաղվել, ինքս տանը, դրսում սպորտային վարժություններ եմ անում, պարապում եմ, որպեսզի միշտ ֆիզիկապես լավ պատրաստված լինեմ։ Մոտ 12-13 տարեկանում զբաղվել եմ ծանրամարտով և ըմբշամարտով։ Հանգստի ժամանակ ուղղակի զբոսնել եմ սիրում»,-պատմում է Ավետը: 
Նրա սիրելի զբաղմունքներից է երգելը, սակայն ինչպես ինքն է ասում՝ երգերի բառերը չի սովորում, որպեսզի նորմալ երգի։ Ասում եմ, իսկ գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել՝ որն է ավելի նախընտրում՝ անկեղծանում է. «Գրքեր շատ քիչ եմ կարդացել, չէի սիրում կարդալ մինչև այն պահը, երբ սկսեցի աշխատել գրքերի շուկայում և ավելի մանրամասն ծանոթացա նրանց աշխարհի հետ։ Այժմ ամեն ինչ փոխվել է՝ գրքեր եմ հավաքում, և արդեն ունեմ փոքրիկ գրադարան և սկսել եմ դրանք կարդալ»։ 


Ավետը աշխատելուն զուգահեռ նաև սովորում է։ Երևանի պետական համալսարանի աշխարհագրություն և երկրաբանություն ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է։ 
«Երբ կրկնուսույցի մոտ պարապում էի համալսարան ընդունվելու համար, նա խորհուրդ տվեց ընտրել երկրաբանի մասնագիտությունը։ Սկզբում այդքան էլ պատկերացում չունեի այդ ասպարեզի մասին, հետո սկսեցի ուսումնասիրել, թե ինչ է իրենից ներկայացնում, ինչով են զբաղվում երկրաբանները և ինձ դուր եկավ ու հետաքրքրեց։ Ինձ շատ մոտ է այս մասնագիտությունը, հատկապես, որ բնության հետ է կապված, իսկ ես բնությունը շատ եմ սիրում»։ 
Ասում է՝ խորհուրդը, եթե չլիներ, որոշել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ ընդունվել։ Մինչև բանակ գնալը երազում էր ծառայել հայրենիքին։ 


«Միշտ անհամբեր սպասել եմ այդ օրվան։ Փոքրուց, երբ Ձմեռ պապիկին նամակ էի գրում կամ ծնողներս հարցնում էին, թե ինչ նվեր եմ ուզում ծնունդիս, միշտ ասել եմ զենք։ Երբ արդեն եկել էր այդ պահը՝ մեկ անգամ փորձել էի դիմում գրել, որպեսզի ինձ ավելի շուտ տանեն, այն էլ այդ ժամանակ դեռ 1995 թվականի ծնվածներին էին տանում։ Այդ տարի մինչև հունվարի 30-ը զորակոչը շարունակվելու էր, իմ ծնունդն էլ հունվարի 28-ին էր և 18 տարիս լրացել էր, բայց մերժեցին դիմումս և մի փոքր ավելի ուշ զորակոչեցին բանակ։ Երևի այդպես ավելի լավ էր, հնարավոր է շուտ զորակոչելու դեպքում չմասնակցեի ապրիլյան պատերազմին։ Երազանքս իրականացավ, գնացի բանակ ծառայեցի և վերադարձա, իսկ հիմա էլ տարբեր նպատակներ ունեմ։ Դրանցից մեկը կարողացանք իրականություն դարձնել քրոջս հետ։ Նրա գիրքն է տպագրվել և արդեն շնորհանդեսն է եղել՝ արձակ ստեղծագործություններ են, և վերնագիրն էլ՝ «Հայրենիքը սկսում է սահմանից»։ Գրքի հասույթը բարեգործական նպատակներով է օգտագործվելու՝ սահմանամերձ գյուղերից մեկին կամ մի քանի ընտանիքների օգնություն է ցուցաբերվելու»։ 
Ինքն իրեն Ավետիքը բնութագրում է որպես չափազանց հանգիստ և ոչ կռվարար մարդ։ Ասում է, թե իրեն հունից հանելը շատ դժվար է և անգամ դպրոցում կռիվ անելու համար ծնող չեն կանչել։ 
«Դպրոցում էլ էի շատ հանգիստ, հազվադեպ եմ կռիվ արել, այն էլ, երբ արդեն չափից շատ էին հունից հանում, բայց ծնող չեն կանչել երբևիցե։ Դպրոցում ոչ շատ լավ, ոչ էլ վատ եմ սովորել՝ միջին»։  
Ավետը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ և այնտեղից արդեն դեռ նոր երկրորդ կուրս տեղափոխված ուսանողին տարել են բանակ։ Այնտեղ շատ բաներ է սովորել, որոշ լավ հատկություններ է ձեռք բերել, մտածելակերպն է փոխվել։ 


«Բանակում մի հատկություն եմ ձեռք բերել՝ առավոտյան նախաճաշել (ծիծաղում է)։ Մտածելակերպս է փոխվել. մինչև բանակ գնալը տարբեր երևույթների ըմբռնումն ուրիշ էր, իսկ հիմա լրիվ այլ է։ Հիմա ավելի կշռադատված եմ քայլերս անում, ավելի խորն եմ մտածում։ Բանակից հետո ավելի շատ սկսում ես հետևանքների մասին մտածել, տաք գլխով փորձում ես որոշումներ չկայացնել»։ 
Բանակի մասին զրույցը հասցրեց մեզ մինչև ապրիլյան քառօրյա պատերազմ։ Ավետը պատմելիս փորձում էր ցույց տալ, որ ինքը թեթև է նայում, թեթևակի ժպիտով էր, այդ պահերի իրենց հումորներից էր պատում, բայց նրա ամեն մի հոգոցից հասկանում էիր այդ պահի լրջությունը և ինքդ մի փոքր սկսում էիր զգալ այդ պատերազմի դաժանությունը։ 
2016 թվականի փետրվարի 8-ին իրենց ստորաբաժանումով՝ ինժեներ-սակրավորական, բարձրացել են Թալիշ։ «Մենք ութ հոգով էինք բարձրացել և այնտեղ մնացել ենք մինչև մարտի 26-ը։ Այդ օրն իջանք և ընդամենը 6 օր անց սկսվեց ամեն ինչ։ Ապրիլի 1-ի գիշերն իմ սովորության համաձայն կանգնած նայում էի դեպի Ադրբեջան՝ իրենց քաղաքների լույսերին։ Այդ գիշեր արդեն անհանգիստ էր՝ անօդաչու թռչող սարքեր էին ներթափանցում մեր տարածք, տղաները դրանք ոչնչացնում էին։ Հետո արդեն քաղաքի պաշտպանության համար տեղակայված հակաօդային ստորաբաժանումը սկսեց կրակել հենց քաղաքից։ Այդ ժամանակ արդեն հասկացանք, որ մի բան այն չէ, բայց գիշերը ժամը 2-3-ի սահմաններում արդեն կրակում էին քաղաքի մեջ։ Վաշտի հրամանատարը մեզ մոտ զորամաս էր եկել և ասաց, որ պետք է պատրաստ լինեն մեքենաները, որ դուրս ենք գալու։ Արդեն հասկացանք ինչ է կատարվում, անգամ տագնապ չտվեցին՝ զորքը գիտակցում էր ամեն ինչ։ Առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում զորամասից դուրս ենք եկել և գնացել ենք մեր տեղակայման վայրերը։ Մեկ օր դիրքեր չենք գնացել և ոչնչի չենք խառնվել՝ սպասում էինք, որ հրաման գա։ Հակառակորդը շատ ակտիվ աշխատում էր հակատանկային դիվիզիոնի ուղղությամբ, բայց բարեբախտաբար այդ ժամանակ ոչինչ չեղավ»։ 


Այդ ընթացքում ընդհանրապես չեն քնել։ Ապրիլի 4-ի գիշերը պարեկապահակային կետում կանգնած է եղել, իրենց ստորաբաժանման հրամանատարը եկել, կանչել է Ավետին ու ասել, որ առաջին ջոկը պատրաստեն։ Պետք է գնային դիրքերից մեկը, որը հակառակորդը գրավել էր, իսկ մեր տղաները հետ էին վերցրել (այնտեղ է եղել քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանը)։ Նրանց առաջադրանքն էր՝ գնալ և կասեցնել տանկերի ընթացքը։ Այդ ընթացքում իրենց են միացել երկրորդ և երրորդ ջոկերը ու բոլորն ամեն ինչ բարեհաջող ավարտել են։ 
«Այդ ժամանակ մեքենայով բերեցին Թալիշ գյուղ մտած ադրբեջանցի զինվորների դիերը։ Դրանից հետո՝ հաջորդ օրը, մեզ տեղափոխեցին Մատաղիս։ Այդ ուղղությամբ մի երկու դիրքում մեր գործն արեցինք ու բարձրացանք Թալիշ։ Տղաները նոր խրամատներ էին փորում, և մենք էլ պետք է նոր փշալարեր տեղադրեինք չեզոք գոտում։ Արդեն համարյա ավարտել էինք, սկսեցին մեր ուղղությամբ կրակել։ Մեր տղաներից մեկը՝ Նորայր Զախարյանը (ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից), սխալ շարժում արեց, կանգնեց ականի վրա և ոտքը կտրվեց։ Մեզ գոռում էին, որպեսզի ոչ ոք չմտնի ականադաշտ, բայց, երբ հասկանում ես, որ քո հայրենակիցն է, ծառայակից ընկերը՝ չես կարող չմտնել։ Մեր տղաներից երկու հոգի արդեն բերում էին, մենք էլ օգնեցինք, գրկեցինք, անցկացրինք խրամատը։ Հետո այնտեղ առաջին բուժօգնություն ցույց տվեցինք և նրան հոսպիտալ տարան»։ 
Մահն անցել է Ավետի կողքով, բայց հանգիստ բնավորության համաձայն՝ պատմում էր այնպես, կարծես ինքն այդ ամենի մեջով չի անցել։ Ասում եմ, թե ինչ էիք մտածում այդ պահերին, երբ կրակում էին ձեր, մյուս տղաների վրա, շատ հաստատակամ ձևով պատասխանում է, որ բանակում ոչ ոք չի մտածում մահվան մասին։ 
«Բանակում ոչ ոք չի մտածում մահվան մասին, այլ հակառակը՝ մտածում ես, թե ինչպես տղաներին օգնես, գնաս, կռվես։ Անգամ, երբ ասում էին դիրքերը հետ են վերցրել մերոնք, հակառակորդին մեծ կորուստներ են պատճառել, շատ էինք ոգևորվում ու ուզում էինք հրաման տային, որ առաջ գնանք»։ 
Ծնողների մասին մտածելն ու նրանց հետ զրուցելը մի այլ խոչընդոտ էր նրանց համար, քանի որ շատերը, ինչպես նաև հենց Ավետիքը սկզբում չէին ասում, որ իրենք սահմանում են։ Հազիվ հարմարեցնելով վայրկյաններ, որպեսզի ոչ մի գնդակոծության ձայն չլսվի զանգել ու հանգստացրել են ծնողներին, որ իրենց հետ ամեն ինչ լավ է։ 
«Ծնողների հետ խոսելիս հազիվ էինք հարմարեցնում այնպիսի պահեր, որպեսզի գոնե մեկ արկ չպայթեր կամ կրակոցի ձայն չլսվեր։ Հասցնում էինք ասել, որ ամեն ինչ լավ է ու չանհանգստանան։ Սկզբի ամենաթեժ օրերին չէի ասում տանը, որ դիրքերում ենք, ասում էի՝ Ստեփանակերտ են տարել, բայց ծնողներս ամեն ինչ շատ լավ հասկանում էին»։ 
Այդ պահերին հավատքն առ Աստված շատ մեծ է եղել և Ավետն ինքը փաստում է, որ իր փրկվելը հենց հավատով է պայմանավորված։ Քառօրյայից հետո Ավետը ստացել է կրտսեր սերժանտի կոչում և այդպես զորացրվել։

Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով