Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՏՏ ոլորտը կարող է լինել հայ-կորեական տնտեսական համագործակցության հիմնաքարը. Կորեայում Հայաստանի դեսպան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

այաստանի  տնտեսության հիմնասյուներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որը, ըստ Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի, Կորեայի հետ համագործակցության ընդլայնման  համատեքստում մեծ ներուժ ունի: The Korea post-ին տված հարցազրույցում դեսպանն անդրադարձել է հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայիս վիճակին եւ  զարգացման հեռանկարներին:

«Նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանը հայտնի էր որպես «ԽՍՀՄ սիլիկոնյան հովիտ» եւ 1991 թվականի անկախությունից հետո արդյունաբերությունը  թեքվեց դեպի  համակարգչային ծրագրերի ապահովման, ՏՏ  ծառայությունների ոլորտները:  Սա Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, որը տարեկան ընդլայնվում է 20 տոկոսով:   Ըստ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի՝ շուրջ 15000 մարդ ներկայումս աշխատում է ավելի քան 400 ՏՏ ընկերություններում: Համաշխարհային առաջատար այնպիսի  ընկերություններ, ինչպիսիք են Intel-ը, Oracle-ը եւ D-Link-ն արդեն իսկ ունեն իրենց գրասենյակները Երեւանում:  PicsArt-ը,  որը  մեկնարկեց աշխատանքները 2015 թվականից, արդեն իսկ բջջային  ֆոտոխմբագրման համաշխարհային  առաջատար հավելվածներից է: Այն ամսական ունի 90 մլն օգտատեր: Հաշվի առնելով այն, որ Կորեան եւս մեծ փորձ ունի ՏՏ ոլորտում՝ ենթադրում եմ, որ  այս ոլորտը կարող է լինել Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման հիմնաքարը »,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա:

Հրանտ Պողոսյանը, բացի  ՏՏ ոլորտից  համագործակցության համար առանձնացրել է նաեւ գյուղատնտեսության ոլորտը, որը նրա խոսքով՝ նպատակահարմար է առեւտրային կապերի ձեւավորման եւ ներդրումների ներգրավման  համար:

«Հատկանշական է, որ գյուղատնտեսության ոլորտում կորեական որոշ զարգացման ծրագրեր արդեն իսկ իրականացվում են Հայաստանի մի շարք մարզերում»,-ընդգծել է դեսպանը:    

Անդրադառնալով Հայաստանի եւ Կորեայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալին՝ Հրանտ Պողոսյանը նշել է, որ թեպետ այն բավականին համեստ է, սակայն մեծ է նաեւ այն ընդլայնելու ներուժը:

« Վերջին մի քանի տարիների մեր առեւտրաշրջանառությունը  եղել է տարեկան 50-100 մլն դոլարի սահմաններում, որն  իսկապես չի արտացոլում  մեր երկրների միջեւ առկա ներուժը:  Չնայած հայկական շուկան փոքր է, սակայն մենք անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, որը բավականին մեծ շուկա է 180 մլն բնակչությամբ:  Մենք շուտով Իրանի հետ կունենանք ազատ առեւտրի գոտի, որը նույնպես մեծ շուկա է 80 մլն բնակչությամբ: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա  կոնկրետ  կորեացի ընկերություններին հետաքրքրում են հիմնականում  ՏՏ,  հանքարդյունաբերության,  ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության եւ եւս մի քանի ոլորտներ»,-նշել է Հրանտ Պողոսյանը՝ հավելելով, որ Հայաստանն իր տնտեսությամբ դեռեւս բավարար ճանաչված չէ Կորեայում, սակայն այդ հարցի կարգավորման ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են:

 

Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա