Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը զբոսաշրջիկների համար ամենաապահով վայրերից է. Կորեայում Հայաստանի դեսպանը հարցազրույց է տվել կորեական պարբերականին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան  Հրանտ Պողոսյանը կորեական պարբերականին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ կորեացի զբոսաշրջիկները կբացահայտեն Հայաստանը որպես զբոսաշրջության կարեւոր ուղղություն: Նա, մասնավորապես, ներկայացրել է այն գեղատեսիլ վայրերը եւ Հայաստանին բնորոշ առանձնահատկությունները, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին:

«Հայաստանը հաճախ  են անվանում «թանգարան բաց երկնքի տակ»: Այն  այցելուներին ներկայացնում է ժամանակակից հասարակության եւ հարյուրամյա ավանդույթների միասնություն,  մշակույթ.  մի վայր է, որտեղ արեւմտյան ապրելակերպը հիմնված է արեւելյան ավանդույթների վրա: Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է, ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն   301 թվականին՝ Հռոմից դեռեւս 79 տարի առաջ:  Գառնիի հեթանոսական տաճարից բացի  Հայաստանում կան բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, անթիվ պատմական գտածոներ, որոնք հասանելի են այցելուներին: Վանքերից եւ ամրոցներից շատերը գրանցված  են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The Korea post-ի հետ զրույցում ասել է  դեսպանը:

Աստղադիտությամբ հետաքրքրված զբոսաշրջիկների համար նա առանձնացրել է Քարահունջը, անդրադարձել է նաեւ մայրաքաղաք Երեւանին:

«Երեւանը՝ մեր վարդագույն քաղաքը, աշխարհի ամենահին քաղաքներից է: Այն սկզբնավորվել է  դեռևս Ք.ա. 8 դարից, երբ 782 թվականին Արգիշտի 1-ի օրոք հիմնադրվեց  Էրեբունի ամրոցը: 2018 թվականի աշնանը Երեւանը կտոնի հիմնադրման 2800-ամյակը. այն ճանաչվել է  ամենահին մշտական բնակեցված մայրաքաղաքը: Մեր տոնակատարություններին մեծ թվով զբոսաշրջիկների ենք սպասում»,-ներկայացրել  է նա:

Հրանտ Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը նաեւ նպատակահարմար ուղղություն է գինու սիրահարների համար, գինու գիտակների համար այն դառնում է առաջատար նպատակակետ:

«Արենիում կազմակերպում ենք  ամենամյա գինու փառատոնը, ինչպես նաեւ մայիսի սկզբին Երեւանում  կանցկացնենք եւս մի փառատոն: 2012 թվականին «Զորահ» հայկական գինին հայտնվեց  Բլումբերգի՝ աշխարհի առաջատար գինիների տասնյակում»,-նշել  է դեսպանը:   

Հրանտ Պողոսյանի ներկայացմամբ՝ Հայաստանը նաև առաջարկում է զբոսաշրջիկներին բացահայտել հայկական դասական եւ ժամանակակից երաժշտությունը.

«Հայաստանը  ջազի սիրահարների համար լավագույն կենտրոններից է, որը համալրվում է նոր անուններով՝ Տիգրան Համասյան, Միքայել Ոսկանյան»: 

Դեսպանը հայկական խոհանոցի, մշակույթի, գինու ավանդույթների մասին խոսելուց զատ ընդգծել է այն , որ Հայաստանը զբոսաշրջիկների համար ամենաապահով վայրերից է:

 

Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով