Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատգամավորը եզդիների դեմ ոճրագործությունը Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն չճանաչելու հետեւանքն է համարում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

: Իրաքում 2014 թվականին օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» կողմից  եզդիների դեմ իրականացված ոճրագործությունը ոչ այլ ինչ էր,  քան  միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխանող ցեղասպանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:

«Իսլամական պետությունը փորձեց տարբերակում մտցնել. բոլոր քրիստոնյաներին առաջարկեց ազատել տարածքը, բայց դիտարկեց, որ եթե եզդիները հեթանոսներ են, նրանք անհավատներ են, ապա նրանք ոչ թե պիտի տեղահանվեն, այլ ոչնչացվեն:  Շուրջ 300 հազար եզդի այսօր փախստական է: Կան շատ եզդի մայրեր, քույրեր, աղջիկներ, ովքեր  այսօր էլ գերության մեջ են»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ զոհերի թվի հետ կապված մինչ օրս հստակեցումներ չկան, հստակ թվաքանակի մասին խոսել հնարավոր չէ, որովհետեւ նրա դիտարկմամբ՝ միգուցե կան ամիսներ, տարիներ շարունակ անհայտ վայրերում ապրող մարդիկ, որոնց գոյության մասին տվյալներ հայտնի չեն:  Ռուստամ Մախմուդյանը կարծում է, որ եզդիների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն չճանաչելու հետեւանքն է:

«Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին կոնվեցիայի բոլոր դրույթները նախանշում են, թե որ դեպքում եւ մարդկանց որ խմբերի նկատմամբ կատարված  ոճրագործությունը կարելի է  համարել ցեղասպանություն, եւ եթե այդ չափանիշները թվարկենք, ապա սա դասական  ցեղասպանության օրինակ է: Մենք գիտենք, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովուրդը՝ դեռեւս չամոքված վերքերով, շատ լավ պատկերացնում է, թե ինչ է ցեղասպանությունը, եւ ԱԺ  պատգամավոր ընտրվելուց հետո մեկ անգամ եւս գործընկերների հետ քննարկումների ժամանակ համոզվել ենք,  որ հայ ժողովուրդը վերահաստատում է իր  պատրաստակամությունը եզդիների նկատմամբ  իրականացված ոճրագործությունը ճանաչել որպես ցեղասպանություն եւ դատարկել այն: Պետք է, իհարկե,  համբերատար լինենք. սա շուտափույթ ընդունվող փաստաթուղթ չէ, եւ պարզունակ գործընթաց չէ»,-նշեց պատգամավորը՝ շեշտելով, որ այդուհանդերձ այս ուղղությամբ կատարվելիք գործողությունները չպետք է վտանգեն Հայաստանի պետական շահերը, մասնավորապես՝  արտաքին քաղաքական խնդիրները:  

 

 

Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովՍկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՇուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ալիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան