Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀԿ-ն պատրաստ է հանրաքվեի ընթացքում համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի շտաբը կձևավորի առաջիկա օրերի ընթացքում և կսկսի ակտիվ քարոզարշավը:

Հոկտեմբերի 20-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Դուք արդեն տեղյակ եք, որ կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում հանրապետության ղեկավարը վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է ձևավորել հանրաքվեի շտաբը և ղեկավարել այն: Առաջիկայում դուք ականատես կլինեք ձևավորված շտաբների ծրագրերի ներկայացմանը, քարոզչության գործընթացի մասնակցության նրանց ակտիվությանը: Մենք ակտիվ քարոզարշավ ենք իրականացնելու և հա նրությանն իրազեկելու ենք ոչ միայն լրատվամիջոցներով, այլ նաև տեղերում քաղաքացիների հետ հանդիպումների ձևաչափով»,- ընդգծեց պատգամավորը:

Գագիկ Մելիքյանը նշեց նաև, որ «Հանրաքվեի մասին» օրենքը թույլ է տալիս, որպեսզի վարչապետը գործադիրի ղեկավարի պարտականությունների հետ միաժամանակ ղեկավարի նաև հանրաքվեի շտաբը՝ շեշտելով, որ որևէ հակաօրինական քայլ այս առումով չի կատարվում: «Օրենքն ամբողջովին ուսումնասիրված է, և ամեն ինչ կատարվում է օրենքի տառին համապատասխան: Հակաօրինական որևէ քայլ, կարծում եմ, առաջիկա քարոզարշավի ընթացքում որևէ կուսակցության կողմից չի կատարվի»,- ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Հարցին, թե ինչպե՞ս է Հովիկ Աբրահամյանը հասցնելու համատեղել հանրաքվեի շտաբի ղեկավարումը և գործադիրի ղեկավարի իր պարտականությունները, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը նախընտրական շտաբներ ղեկավարելու մեծ փորձ ունի, և կարծում եմ, որ աշխատանքային ժամերից դուրս նույնպես կարելի է ղեկավարել քարոզչության շտաբը, որը չի խանգարի նրա հիմնական գործունեությանը: Մենք այստեղ որևէ խոչընդոտ չենք տեսնում, իսկ հակառակ պարագայում՝ նման որոշում չէր կայացվի»,- հավելեց նա:

Պատգամավորը նշեց, որ ՀՀԿ-ն քարոզչությունն իրականացնելու է ինչպես առանձին, այնպես էլ «այո»-ի կողմնակից քաղաքական ուժերի հետ համատեղ: «Նման համագործակցությանը մենք միշտ կողմնակից ենք եղել և ասել ենք, որ միշտ բաց ենք համագործակցության համար և պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք նման ցանկություն կհայտնեն»,- ընդգծեց Մելիքյանը;

Նա նաև հավելեց, որ այլ քաղաքական ուժերի հետ միասնական շտաբ ձևավորլու հարց դեռ չի քննարկվել: Պատգամավորն ընդգծեց, որ նման հարց կքննարկվի, եթե լինի առաջարկ: «Մենք պայքարում ենք մեկ գաղափարի շուրջ, պայքարում ենք միասին և համատեղ, սակայն յուրաքանչյուր քաղաքական ուժ իր քարոզչությունն իրականացնում է իր ձևով: Եթե անհրաժեշտություն գտնենք, տեսնենք նման առաջարկ, կարծում եմ, որ դա քննարկման հարց կդառնա: Ես կարծում եմ, որ նման հարց առաջիկայում կառաջանա, և կլինեն քննարկումներ»,- մանրամասնեց պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ ՀՀ նախագահը քարոզարշավի ընթացքում իր լիազորությունների շրջանակում իրականացնելու է իր գործունեությունը:

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan