Երբ սկսվում է արյունահոսություն…Ի՞նչ անել
ԼԱՅՖԻ՞նչ անել արյունահոսության ժամանակ. կօգնի պարզել Past.am-ը:
Մարդու օրգանիզմում ամենանուրբ արյունատար անոթները կոչվում են մազանոթներ: Ամեն մի արյունահոսություն արդյունք է արյունատար անոթների վնասվածքի: Ամենից հաճախ վնասվում են մազանոթները: Նման արյունահոսությունը սովորաբար մակարդվում է ինքն իրեն` առաջացած թանձրուկն ինքն է փակում վիրավոր անոթը: Այս դեպքում կարելի է սահմանափակվել վերքի շուրջը յոդ քսելով:

Զարկերակը վնասելու դեպքում վերքից ընդհատվող շիթի ձեւով խփում է բաց կարմիր արյուն, իսկ երբ վնասվում է երակը, ապա արյունը լինում է մուգ կարմիր գույնի եւ արտահոսում է միահավասար շիթով, ավելի փոքր ճնշման տակ:

Ամենավտանգավորը զարկերակային արյունահոսությունն է, երբ առաջին օգնություն ցույց տալու արագությունից է կախված մարդու կյանքը: Այս դեպքում պետք է ձգտել կանգնեցնել արյունահոսությունը: Դա արվում է հետեւյալ կերպ. վերքն ուժեղ կապում են ախտահանված վիրակապային նյութով (թանզիֆ) եւ ամուր սեղմում են: Այդպիսի վիրակապ չի կարելի դնել, եթե վերքի մեջ կա սուր առարկա` ապակու կամ մետաղի կտոր, կամ, եթե վերքը գտնվում է ջարդված ոսկորի վրա:

Ուժեղ արյունահոսությունը կարելի է ժամանակավորապես դադարեցնել համապատասխան արյունատար անոթը ձեռքով ոսկորի վրա սեղմելով` զարկերակը պետք է սեղմել վերքի վերեւից, այսինքն` բնին մոտ, իսկ երակը` ներքեւից: Այս միջոցին կարելի է դիմել միայն առաջին օգնության սկզբի մի քանի րոպեների ընթացքում:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



