Երևան, 20.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 28-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2017 թվականի ուսումնական տարվա ձմեռային փուլում ՀՀ Զինված ուժերի մարտական պատրաստականության, զորքերի ղեկավարման, համալրման, կադրային քաղաքականության, զինվորական կարգապահության վիճակի ու դրա բարելավման ուղիներին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամփոփելով նիստի արդյունքները` Վիգեն Սարգսյանը մանրամասն անդրադարձել է պաշտպանության բնագավառում իրականացված ու ընթացիկ բարեփոխումներին, զորակոչի շրջանակներում կատարված աշխատանքներին և զորակոչի ընթացքին, ներդրվող ծրագրերին, ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների ու շրջանավարտների վիճակագրությանը, զորամասերում նորակոչիկների ընդունման և ուսուցման կազմակերպման գործընթացին:

Անդրադառնալով զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, նախարար Սարգսյանը տեղեկացրել է, որ բնակավորման խնդրի լուծումները գտնվում են ակտիվ փուլում, իսկ հաշմանդամ զինծառայողների  համար սեպտեմբերին կբացվի միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով և անհրաժեշտ մասնագետներով համալրված վերականգնողական կենտրոն:

Ավարտվել է նաև ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան դիմումների ընդունումը և հաստատության սան դարձած պատանիները սեպտեմբերին կհաճախեն Դիլիջանում գտնվող ու բարձրակարգ պայմաններով ապահովված վարժարան: Վիգեն Սարգսյանի համոզմամբ այդ հաստատությունը լինելու է Հայաստանի լավագույն ավագ դպրոցը:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերի հանրային քննարկումների արդյունքները, նշելով, որ այս նախաձեռնությունների վերաբերյալ հասարակության ամենատարբեր շերտերի արձագանքն ու գնահատականը եղել է առավել քան դրական:

Ելույթի ավարտին դիմելով հրամանատարական կազմին` պաշտպանության նախարարը նշել է, որ Հայկական բանակի սպայի հեղինակությունը հասարակության շրջանում առավել բարձրացնելու նպատակով կարևոր է յուրաքանչյուր սպայի անձնական օրինակը:

 

Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մարտի 24-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.ՓաշինյանինՄեքենայի պահեստամասերի գործարան է այրվել, առնվազն 50 մարդ վիրավnրվել է․ (տեսանյութ) «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՀայտնվել են մարդկանց հետապնդող տզերՄերկապարուհին անդամահատել՝ մասնատել է ընկերուհուն. դաժան կադրերԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԳործարկվելու է էլեկտրական շչակ ԵՄ-ն բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՎթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներում Կորոտան առաջին ամպրոպները․ Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել Սենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում «Ավերիչ» երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատուի ափերի մոտԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հորոսկոպի 3 նշան, ում համար մարտի 20-ը վատ ավարտ կունենաԲժշկության աղոթքԻսրայելը հարվածներ է հասցրել միայն Իրանի գազային օբյեկտներին և Թրամփի խնդրանքով կխուսափի նմանատիպ հետագա հшրձակումներից․ Նեթանյահու ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով․ Ինֆանտինո Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինԱԱ-2018-ից առաջ վեճեր կային, բայց պшտերազմող երկրում խաղալն ավելի վտանգավոր է․ Յոահիմ Լյով Նեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումից Հնդկաստանը և Օմանը պայմանավորվել են ազատ տեղաշարժ ապահովել Հորմուզի նեղուցով Idram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումՄերձավոր Արևելքի հակամարտության սկզբից ի վեր Լիբանանում զոհվել է ավելի քան 1000 մարդ Իշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանըԱմերիկյան F-35 կործանիչին հարված են հասցրել երիտասարդ գիտնականներն ու զինվորները. Խաթամ ​​ալ-Անբիա Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն Արագածոտնի թեմական եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով պատարագ Հայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունը Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է իր մարզչի ամուսնուն ՉԼ․ Քառորդ եզրափակիչ հասած թիմերի մրցանակային գումարները Եթե մեր ենթակառուցվածքների վրա հարձակումները կրկնվեն, զսպում չի լինի․ Արաղչի Ոչնչացրել ենք Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը․ Նեթանյահու Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Իրանը հարձակվել է Բահրեյնի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի վրա Հաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը