Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դարերի պատմություն ունեցող հարաբերություններ. Իսրայելի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպվեց ընդունելություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Յերուշալմին շարունակելու է  ջանքեր գործադրել՝ ուղղված հայ-իսրայելական  հարաբերությունների ամրապնդմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց Իսրայելի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ  կազմակերպված ընդունելությանը, որին հրավիրված էին քաղաքական, դիվանագիտական, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ՝ մասնավորապես՝  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Չեխիայի, Գերմանիայի, Ճապոնիայի դեսպաններ՝ Պյոտր Միկիսկան, Մաթիաս Քիսլերը, Էյջի Տագուչին, Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը, Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը եւ այլք:

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ այստեղ: Տոնում ենք Իսրայելի անկախության 69-ամյակը. այս  տարիների ընթացքում վիթխարի նվաճումներ ենք ունեցել երկրի վերակառուցման, ամբողջ աշխարհից եկած հրեաների ներգաղթը կլանելու հարցում,  ինչպես  նաեւ գիտության, գյուղատնտեսության, բժշկության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, եւ համոզված ենք, որ մոտ ապագայում Հայաստանը եւ Իսրայելը այս բնագավառներում ծավալուն համագործակցություն կունենան: Խորհրդանշական է նաեւ այն, որ այսօր մենք տոնում ենք երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը»,-ընդգծեց նա:  

Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Զախի Հանեգբին, ով պաշտոնական այցով հուլիսի 25-ին ժամանել էր Հայաստան, նշեց, որ  երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը դարերի պատմություն ունի, եւ որ Իսրայելը բարձր է գնահատում երկրում հայկական համայնքի ներկայությունը:

«Այս այցի շրջանակում նպատակ ունենք խորացնելու հարաբերությունները, որպեսզի մոտակա տասնամյակներում դրանք զարգանան. այդ ուղղությամբ հանդիպումներ եմ ունեցել պաշտոնյաների հետ Հայաստան ժամանելուց ի վեր, ստորագրվել են երեք կարեւոր համաձայնագիր, որոնք նպատակ  ունեն խորացնելու հարաբերությունները  զբոսաշրջության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,-ասաց իսրայելցի նախարարը՝  նաեւ կարեւորելով Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների առկայությունը:  

ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանն էլ հույս հայտնեց, որ Իսրայելի պատվիրակության այցը Հայաստանը հնարավորություն կտա երկրների միջեւ այսուհետ ավելի ակտիվ հարաբերություններ զարգացնելու :

«Երկու երկրներն էլ ունեն պատմական, մշակութային  ընդհանրությունները, ունեցել են դժվարություններ եւ հաղթանակած էջեր եւ դրա հետ մեկտեղ պահպանել են ազգային ինքնությունը եւ ապագայի հանդեպ անկոտրում հավատը: Խորհրդանշական է, որ հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին զուգահեռ այսօր տոնում ենք Իսրայելի անկախության 65-ամյակը»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ երկուստեք քննարկումներ են տարվում երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:  

Երեկոյի շրջանակում ելույթ ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Տրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորությունները +37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյանyellowheart-ը և Mav-ը ներկայացրել են դուետ. տեսահոլովակում նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանը Պետական ունեցվածքի գnղության դեպքեր են բացահայտվել Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ Կարապետյան