Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեծագույն ցանկության դեպքում անգամ ԵԱՏՄ միասնական արժույթ ունենալու հնարավորությունները խիստ սահմանափակ են. Ատոմ Մարգարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծագույն ցանկության դեպքում անգամ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ ունենալու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Քաղաքական որոշումներով կամ հայտարարություններով անհնար է առաջ քայլ անել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով Զարգացման եվրասիական բանկի կողմից ԵԱՏՄ երկրներին արված առաջարկին:

«Միասնական արժույթի անցնելու համար պետք է համադրելի լինեն ԵԱՏՄ երկրների տնտեսական աճը, մեկ շնչի հաշվով եկամուտները, գնաճը, ազգային արժույթների կայունությունը պետք է որոշակի ինտերվալներում լինի, վճարային հաշվեկշռի դեֆիցիտը, բյուջետային ցուցանիշները, արտաքին պարտքն ու դրա սպասարկման հնարավորությունները և այլն»,- շեշտեց Մարգարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Եվրամիության միասնական արժույթի՝ Եվրոյի ստեղծման համար առնվազն 50 տարի պահանջվեց, երբ վերը նշված ցուցանիշները հնարավոր եղավ համադրելի դարձնել:

Հիշեցնենք, որ Զարգացման եվրասիական բանկը ԵԱՏՄ-ի անդամ երկրների կենտրոնական բանկերին առաջարկել է ստեղծել տարածաշրջանային հաշվարկային դրամական միավոր: Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը նշել է, որ խոսքը միասնական արժույթի մասին չէ, այլ գործիքի, որը թեթևացնում է փոխադարձ հաշվարկները:

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ առաջարկվող հաշվարկային դրամական միավորը նման է  Եվրոյի նախատիպ ECU-ին, որը միասնական վճարային համակարգ էր՝ անկանխիկ հաշվարկների համար՝ որպես չափման միավոր. «Երևի, այս կարգի նախագիծ է, բայց դրա համար ևս պետք է լինեն էական պայմաններ, որոնք այս պահի դրությամբ պրոբլեմային են»,- ընդգծեց տնտեսագետը:

Ըստ Մարգարյանի՝ մինչ տարածաշրջանային հաշվարկային դրամական միավորին անցնելը առաջին քայլը կարող է լինել ազգային արժույթներով հաշվարկային համակարգ ձևավորելը: Օրինակ՝ ԵԱՏՄ երկրներ Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ առևտրում հաշվարկներն արվեն, ենթադրենք, հայկական դրամով կամ ռուսական ռուբլով:

«Եթե հիշում եք, նախորդ կառավարության տարիներին խոսք էր գնում գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու մասին: Այդպիսի նախաձեռնություն կար, որը մնաց թղթի վրա: Սա, ինչ խոսք, ձեռնտու էր Հայաստանին, որովհետև ռուբլին վերջին տարիներին արժեզրկվել է»,- ասաց նա:

Տնտեսագետի համոզմամբ՝ ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի անցման հնարավորությունն ավելի կմեծանա, եթե ձևավորվեն ընդհանուր շուկաներ: Օրինակ՝ նախաձեռնություն կար, այսպես կոչված, ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման մասին, բայց այս հարցում նույնպես տեղաշարժեր չկան:

«2015 թ.-ից սկսած ԵԱՏՄ տարածքում այսպիսի ինտեգրացիոն գործընթացների կոնտեքստում միասնական արժույթի անցնելու խոսակցությունը նոր բան չէ: Բայց, իմ կարծիքով, առնվազն առաջիկա 7-8 տարիներին միասնական արժույթին անցումը ռեալ չէ»,- նշեց Մարգարյանը:

 

Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր Ավետիսյան