Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում արտակարգ դեպքերի թիվն ավելացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 6 հազար 69 արտակարգ դեպք, որից զոհվել է 149, տուժել 4 866 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի ասուլիսի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտակարգ դեպքերի թիվն աճել է 867-ով կամ 16,7 տոկոսով,  ընդ որում՝ 10-ով աճել է զոհերի և 747-ով տուժածների թիվը: Հաջողվել է փրկել 131 մարդու, որը 28-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:  

«Դեպքերից 3 հազար 534-ը եղել է տեխնածին բնույթի, որից զոհվել է 110 մարդ, տուժել՝ 2 հազար 261-ը: 2 հազար 357-ը եղել է սոցիալ-կենսաբանական բնույթի, ինչից  37 մարդ զոհվել է, տուժել` 2 հազար 601-ը: Հարկ է նշել, որ դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկել ՃՏՊ-ներին, հրդեհներին և թունավորումներին: Զոհերի և տուժածների մեծ մասը նույնպես բաժին է ընկել այս խմբին: Մասնավորապես, հրդեհի 1887 դեպքից զոհվել է 2, տուժել 26 մարդ,  1499 ՃՏՊ-ից զոհվել է 101, տուժել՝  2 հազար 216 մարդ, և 2 հազար 181 թունավորումից զոհվել է 30,  տուժել՝ 2598 մարդ»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:

Նա տեղեկացրեց, որ 109- ով աճել է ՃՏՊ-ների թիվը, թեև զոհերի թիվը 6-ով նվազել է: Լրագրողների այն դիտարկմանը, թե տարօրինակ չէ, որ ճանապարհներին տեղադրվում են արագաչափ, տեսանկարահանող սարքեր, սակայն վթարների թիվն ավելանում է, Հովհաննես Խանգելդյանը նշեց, թե հարցն ավելի շատ ոստիկանությանն է վերաբերում:

«Ամեն դեպքում կարող եմ ասել, որ այդ սարքերը խախտումն արձանագրող միջոցներ են: Սարքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, այո, վարորդներն արագությունը նվազեցնում են, բայց հետո կրկին արագությունն ավելացնում են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հրդեհների պատճառներին, ապա Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ դրանք հիմնականում կապված են կրակի հետ անզգույշ վարվելու, սարքավորումներով շահագործման կանոնների խախտման, երեխաների անզգույշ խաղի, այսինքն՝ մարկային գործոններով է պայմանավորված:

Անդրադառնալով ինքնասպանությունների դեպքերին` Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ գրանցվել է 89 ինքնասպանության դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5-ով: Ինքնասպանության դեպքերի գերակշիռ մեծամասնությունն արձանագրվել է բնակարաններում և առանձնատներում: Հիմնականում արական սեռի ներկայացուցիչներն են դիմում նման քայլի:

 

Մեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի