Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դդմաշենում 22 տարվա ընդհատումից հետո վերաբացվեց հիմնանորոգված մանկապարտեզը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում 22 տարվա ընդհատումից հետո վերաբացվեց հիմնանորոգված մանկապարտեզը: Բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Դդմաշենի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը, Սեւանի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, դդմաշենցի ծնողներ, հյուրեր: Ըստ համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանի՝ 22 տարվա դադարից հետո 2017 թվականի հուլիսի 21-ից, մանկապարտեզը կգործի լիարժեք եւ եվրոպական չափորոշիչներին համապատասխան պայմաններով: «Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2011թվականից: Դրանք իրականացվել են ՀՀ պետական բյուջեի եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կատարված ներդրումների շրջանակներում՝ համայնքի 7 տոկոս համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 120 մլն դրամ:

Մանկապարտեզը երկհարկանի է, երկու մասնաշենքով՝ կառուցված 100 սանի համար: Առայժմ մանկապարտեզ կհաճախեն նախադպրոցական տարիքի 54 սաներ՝ երկու խմբով: Երրորդ խումբը կձեւավորվի մինչեւ տարեվերջ, իսկ եթե հարեւան համայնքներից ցանկություն հայտնողների թիվը մեծ լինի, կբացվի նաեւ չորրորդ խումբը: Նորաբաց մանկապարտեզը համայնքի համար ապահովում է 14 հիմնական աշխատատեղ: Այն կգործի անվճար հիմունքներով: Տնտեսական բոլոր տեսակի ծախսերը կկատարվի համայնքի բյուջեի հաշվին»,-հավաստիացրեց համայնքի ղեկավարը:

Ողջունելով ու շնորհավորելով մանկապարտեզի բացման հանդիսավոր մասնակիցներին եւ դդմաշենցի ծնողներին ու երեխաներին՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշեց, որ հայրենի կառավարությունը հատուկ ուշադրություն է սեւեռում կրթության զարգացմանը, գտնելով, որ համայնքների զարգացումը պետք է սկսել հենց նախակրթարաններից:

«Մանկապարտեզը չափազանց անհրաժեշտ էր մեր համայնքի համար: Այսուհետ մեր փոքրիկները տանը չեն ձանձրանա, փողոցում ժամանց անցկացնելու փոխարեն կհաճախեն մանկապարտեզ, կշփվեն իրար հետ, կկրթվեն ու կդաստիարակվեն հավուր պատշաճի: Ես երկու երեխա ունեմ, որոնք արդեն ընդգրկվել են մանկապարտեզի խմբերում: Շատ գոհ ու շնորհակալ եմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ծնող Մանուշ Բարսեղյանը:

Խոսրով Խլղաթյան

Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար Օրինազանց վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման արդյունքը երաշխավորված չէ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ Ով կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին Իսրայելում վերջին 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել է 192 մարդ Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ Լարիջանիի մահվան կապակցությամբ Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2 Օմանը դատապարտել է Իրանի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ի 1 տարեկան երեխային սպանել փորձած խորթ մորը 2 ամսով կալանավորեցին Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին «Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ «Կուռառա» ռոք խումբը Հայաստանում է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 19-ից 23-ը Խոշոր ավտովթարի 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներ 4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունՀայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը Էր Ռիադում. լսվել են պայթյուններ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար Մինչև 2035 թվականը Վաշինգտոնը կհայտնվի ավելի քան 16 հազար միջուկային հրթիռների սպառնալիքի տակ. ԱՄՆ հետախուզություն Վենսը մարտի 19-ին կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՏիբո Կուրտուան վնասվածք է ստացել IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԱՄՆ-ի երկնքում յոթ տոննա կշռող ասուպ է պայթել Ողբերգական վթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է ձորում, 3 երիտասարդ է մահացել, մեկը՝ վիրավորվել․ Shamshyan Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Արարատի ոստիկանները քաղաքացու նշած վայրում հրացան, ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Հնդկաստանը ռազմանավեր է ուղարկել Հորմուզի նեղուցի ուղղությամբ Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում. Աշոտյան Իրանը թույլ չի տա իր թշնամիներին օգտագործել Հորմուզի նեղուցը․ Աբբաս Արաղչի «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Խոշոր վթար, «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյուն, գազախողովակներ ու հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. Shamshyan Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ