Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարդավառի միջով` մեր պատմության հեռուները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը Վարդավառն է` երեխաների ամենասիրած տոնը: Իսկ մեծահասակների համար` բավականին ռիսկային տոն: Հագած–կապած դուրս եկար թէ չէ, դույլով ջուրը շուռ տվեցին վրադ: Այդ դեպքում ոչ խիստ հայացքդ կփրկի, ոչ ջղայնանալդ, ոչ որևէ բան:

Հիշում եմ իմ մանկությունը. ինչպես էինք սրտատրոփ սպասում այդ տոնին: Սովորաբար եթե անգամ դուրս չես գնում Վարդավառը նշելու, ապա տան մեջ գոնե պարտադիր սեղանը գցվում էր:

Իսկ եթե դուրս գնայիր, դա արդեն այլ բան էր: Իսկ դուրսն էլ սարերն էին: Գյուղից դուրս` սարերն էին: Հարազատներով հավաքվելով ` գնում էինք ու մեքենան կանգնեցնում մի աղբյուրի ակունքի մոտ: Առաջինը նրանից դուրս էին հանում գառը: Հետո երեխաներն էին ուրախ–զվարթ, հարայ–հրոցով բեռնատարի թափքից թափվում ցած:

Ու սկսվում էր արդեն ամենակարևորը: Հսկա կաթսայի մեջ քլթքլթում էր գառան միսը: Կանայք սեղանի պատրաստությունն էին տեսնում: Տղամարդիկ ոտքի վրա նախնական մի բաժակ գցում էին, որպես «բարով հանդիպեցինք»: Իսկ երեխաներն էլ, հասկանալի է, ջրել էր, որ իրար ջրում էին:

Հետագայում մեծանալուն ու հասունանալուն զուգընթաց` փոխվեց Վարդավառի մեր պատկերացումը: Տեղեկացանք, որ այն քրիստոնեական տոն է: Ընդ որում, մեր եկեղեցու գլխավոր տոներից մեկը` երրորդ տաղավար տոնը:

Դե, մեր պարագայում հասկանալի էր, որ երեխա ժամանակներում դա չպետք է իմանայինք: Համարյա հեթանոս ժամանակներին էինք հասել ԽՍՀՄ տարիներին: Ոչ Աստված կար մեզ համար, ոչ աստվածապաշտություն, որ մի բան էլ տոնի հոգևոր խորհրդին հաղորդակից լինեինք: Հեթանոս էինք, որ կայինք:

…Հիմա կրկին Վարդավառն է: Այս տոնի միջով, հետ–հետ գնալով, անցնում էս այնքան երկար ճանապարհ ու հասնում ես մեր պատմության հեռուները: Աչքիդ առաջ պատկերանում է գեղեցկուհի Աստղիկը: Ջրի, սիրո, պտղաբերության դիցուհու անվան հետ էին կապում այս տոնը:

Մեր նախնիները, ավարտելով դաշտային հիմնական աշխատանքները, հավաքելով ցորենը, իրենց փնջած հասկերն էին նվիրաբերում աստվածներին: Ջրերի ակունքների առաջ գառներ ու կենդանիներ էին զոհաբում: Երաշտն էին ցանկանում իրենցից հեռացնել ու պտղաբեր անձրևի ակնկալիքով պաշտամունքային ծեսեր էին անում աստվածային ուժերի առաջ:

Ապա մենք ենք` այսօրվա մարդը: Քրիստոսի կերպարով ապրող ու նրա աստվածության առաջ խոնարհվող: Արդեն գիտենք, թե ինչն ինչի համար է. մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց, ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը»: Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ:

Մի խոսքով` Քրիստոս պայծառակերպվում է, ու արդեն նրա մեջ տեսանելի է դառնում Աստվածը:

Հետո մտածում ես` մենք` ամենքս, ձգտում ենք Քրիստոսին, ձգտում ենք հասնել նրան ու նմանվել նրան: Ուստի մենք ևս հնարավորություն ունենք պայծառակերպվելու: Ինքներս էլ կարող ենք մի օր այնպիսին դառնալ, որ մեր կողքի մարդիկ մեր մեջ աստվածային լույս տեսնեն:

Ու ձգտում ենք դրան: Երկյուղածորեն ու լուսավոր սպասումով ցածրաձայն պատմում ենք Քրիստոսի պայծառակերպության պատմությունը:

Թո՛ղ մեր մեջ էլ Քրիստոս լինի, թո՛ղ մեր մեջ էլ Քրիստոս խոսի:


Հ. Գ. Հեթանոս ու քրիստոնյա վարդավառերի ևս մեկ ընդհանրություն: Տեղեկանում ենք, որ հեթանոս ժամանակներում սովորություն էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին: Տարվա առաջին խնձորը ուտում էին վարդավառին: Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով: Ինչպես` Շատախում, որտեղ երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում: Մութն ընկնելուն պես սկսում էին հերթով վառել դրանք` մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ: Բոցերի մեջ էլ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։

Իսկ մեր ժամանակներում խաղողը սկսում ենք ուտել Վերափոխման տոնից հետո: Երբ եկեղեցին օրհնում է այն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի