Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծիրանաչիր պատրաստելու նրբությունները։ Այս գաղտնիքները ձեզ ոչ ոք չի ասի

ԼԱՅՖ

Ծիրանը հայկական միրգ է’ սիրված ողջ աշխարհում: Այն անչափ հյութեղ է, ունի նուրբ և քնքուշ համ: Ցավալի է միայն, որ ծիրանի սեզոնը երկար չէ: Բայց սա մեծ խնդիր չէ, քանի որ մարդիկ սովորել են երկարեցնել իրենց հաճույքը’ սիրելի մրգերից պատրաստելով ձմեռվա համար պահածոներ ու կոմպոտներ: Բայց այդ ամենն այնքան էլ օգտակար չէ մեր օրգանիզմի համար, քանի որ պարունակում են մեծ քանկությամբ շաքար: Մենք խորհուրդ ենք տալիս սիրելի մրգերից չիր պատրաստել: Վաճառքում հաճախ կարելի է հանդիպել վառ դեղին գունավորմամբ, հյութեղ տեսքով ծիրանաչրի, որ խիստ տարբերվում է նրանից, ինչ կստանաք, եթե տանը չորացնեք միրգը: Հավատացեք, որ գեղեցիկ տեսքը դեռ չի խոսում անվտանգության մասին: Նման ծիրանաչիրը պարունակում է քիմիկատներ, որոնք էլ երկար ժամանակ կանխարգելում են գունաթափումը: Նման վտանգավոր գնումներից խուսափելու համար ավելի լավ է պարզապես սովորել, թե ինչպես ճիշտ չորացնել ծիրանը տնային պայմաններում: Եվ այսպես’ տանը 1 կգ ծիրանաչիր պատրաստելու համար Ձեզ պետք կգա մոտ 4 կգ ծիրան: Ընդ որում, ծիրանները պետք է լինեն շատ հասունացած, բայց առանց վնասվածքների: Դրանք լավ լվանալուց հետո պետք է բաժանել երկու մասի, հանել կորիզն ու 10 րոպեով մտցնել կիտրոնաջրի մեջ /1 լ ջրին 8 թեյի գդալ կիտրոնի հյութ/: Այնուհետև պետք է ծիրանները տեղավորել որևէ ճաղավանդակի վրա’ միջի մասով դեպի վեր, և այնպես, որ մի ծիրանը չկպչի մյուսին: Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է չորացնել ծիրանը 3-4 օր արևի տակ, որից հետո կարելի է ավելի խիտ դասավորել ծիրաններն ու տեղափոխել ստվերոտ, բայց քամոտ վայր ու թողնել, որ դրանք վերջնական չորանան: Ծիրանաչիրն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնցից շատերով օժտված չէ հասուն միրգը: Սա է պատճառը, որ բժիշկները խորհորդ են տալիս հղի կանանց ու երեխաներին իրենց սննդակարգ ծիրանաչիր մտցնել: Կան ծիրանաչիր պատրաստելու շատ եղանակներ: Մեկի մասին արդեն խոսեցինք: Ներկայացնենք ևս երկու տարբերակ: 1. Կարելի է չորացնել ծիրանները առանց կորիզը հանելու: Դա կօգնի ներսում ավելի շատ վիտամիններ պահել: Այդպիսի չորացումը արևի տակ տևում է մոտ մեկ շաբաթ, որից հետո նոր կարելի է ծիրանները ստվերոտ, քամոտ տեղ տեղափոխել: 2. Ընդունված է նաև ծիրանաչիրը ջեռոցում պատրաստելը: Նման չորացման համար ևս պետք է նախապես կիսել ծիրաններն ու 10 րոպեով թողնել դրանք կիտրոնաջրի մեջ: Ծիրանաչիր պատրաստելու այս եղանակը տևում է մոտ 1-2 ժամ: Ընթացքում կարևոր է թույլ չտալ, որ ջերմաստիճանն անցնի 120 աստիճանից, քանի որ մրգերը կարող են վառվել: Ընթացքում նաև պետք է պարբերաբար թափահարել այն ցանցը, որի վրա ծիրաններն են դրված: Բնական է, որ ջեռոցի դուռը փակել չի կարելի:

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան