Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք Արտուշ Գաբրիելյանի գերիները չենք, որ գնում եք ժամ ասեք. ՊՊԾ գնդի գործով պաշտպանը՝ դատավորին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի,  Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի,  Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ Գևորգ Իրիցյանի պաշտպաններ Նինա Կարապետյանցի և Արայիկ Պապիկյանի. Արթուր Մելքոնյանի և Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի դատական սանկցիա կիրառելու հարցը: Դատարանը խորհրդակցական սենյակում որոշում էր կայացնելու նաև դատական նիստերի դահլիճում գտնվող երեք քաղաքացիների վերաբերյալ:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը դատական սանկցիա կիրառեց երեք պաշտպանների նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմելով Փաստաբանների պալատ:

Դատարանը սանկցիա կիրառեց նաև քաղաքացիներ Մերի Պետրոսյանի, Արմենուհի Մելքոնյանի և Մարտին Վարդանյանի վերաբերյալ.«Նշված քաղաքացիների նկատմամբ կիրառել դատական սանկցիա դահլիճից հեռացնելը մինչև սույն գործով դատաքննության ավարտը»,- ասաց դատավորը:

Դատավորն ասաց, թե քանի որ ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը երեք և ավելի նիստ բացակայել է, այդ մասին տեղեկացրել է, պաշտպանյալն էլ հրաժարվում է այլ պաշտպանից, և նրա նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա, պաշտպանի ներկայությունը պարտադիր է:

«Սանկցիայի ենթարկված անձի նկատմամբ պաշտպանի ներկայությունը պարտադիր է  և դատարանը որոշում կայացրեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ հաջորդ դատական նիստին Թորոս Թորոսյանին տրամադրել հանրային պաշտպան»,-ասաց Արտուշ Գաբրիելյանը:

Պաշտպան Գրիշա Բալասանյանն անդրադարձավ սանկցիաներին և դատարանից պահանջեց փոխադարձ հարգանք.«Հարգանք եմ պահանջում: Որ դուք գնում եք խորհրդակցական սենյակ, հայտնեք, թե որքան ժամանակով եք գնում: Մենք Արտուշ Գաբրիելյանի գերիները չենք, ժամ ասեք, որ մենք մեր ընդմիջումն ու հանգիստը կազմակերպելն է: Սա իմ աշխատավայրն է, մեզ չեն թողնում ջուր բերենք, այստեղ պաշտպաններ կան, որ ջրի կարիք ունեք, ասում են՝ մենք ձեզ բաժակով ջուր կբերենք: Հարգելի դատարան, որ դուք ուզում եք ջուր խմել, հարցնո՞ւմ եք, դուք որևէ առավելություն չպետք է ունենաք իմ ու իմ գործընկերներից»: 

Դատավորը պատասխանեց, որ նախապես ժամ չի կարող ասել, որովհետև որոշում է կայացվում. «Բայց հաջորդ նիստին ես ձեզ մոտավոր ժամանակ կասեմ, որ այդ ժամանակահատվածը պլանավորեք»:

Դատական նիստը հետաձգվեց և հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 27-ին:  

Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր Ավետիսյան