Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գնահատման գործակալությունները խուսափում են Ֆիրդուսի թաղամասում գնահատումներ կատարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գնահատման գործակալությունները Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուս) գնահատումներ չեն կատարում՝ տարբեր պատճառաբանություններ բերելով:

Tert.am-ը գործակալությունների հետ զրույցում ներկայացավ որպես թաղամասի բնակիչ, ով ցանկանում է լրացուցիչ գնահատում կատարել՝ տարածքի շուկայական իրական գինն իմանալու համար: 

Նշենք, որ ֆիրդուսի բնակիչները Tert.am-ի հետ զրույցում ասել էին, որ բնակելի տարածքի մեկ քմ-ի համար իրենց առաջարկում են 625 դոլար, իսկ հողատարածքի համար այդ գումարի 1/3-ը:

«Նոր տուն ռիելթի» անշարժ գույքի և գնահատման գործակալության տնօրեն Վլադիմիր Հարությունյանը նշեց, որ իրենք «Ֆիրդուսի գնահատումներ չեն անում»: 

«Եթե ինչ-որ խնդիր կա, վիճելի հարց կա, որը վաղը մյուս օրը դատարան է գնալու, գնահատողներն աշխատում են զերծ մնալ այդպիսի բաներից»,- ասաց նա:

Հարությունյանը, բացի այդ, պատճառաբանեց, որ տարածքն արդեն գնահատված է և գնահատողների միջև համերաշխությունը պահելու համար իրենք չեն միջամտում: 

«Արաքս» անշարժ գույքի գնահատման և չափագրման գործակալության տնօրեն Լև Հարությունյանն էլ հայտնեց, որ եթե արդեն գնահատված է և տարածքն իրացման տակ է, ապա լրացուցիչ գնահատումը ոչինչ չի տալու:

«Եթե իրացման տակ է, դու այլևս չես կարող վաճառել: Հիմա եթե գնաս կադաստր, ուզենաս վաճառել, չես կարող, որովհետև տունը իրացման գոտում է գտնվում և ենթակա է քանդման: Ենթադրենք գնահատեցինք 750 դոլար, միևնույն է դա չեք ստանալու»,- ասաց գործակալության տնօրենը:

«Ալտա վիպ» գնահատման գործակալության գործադիր տնօրեն Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ տարածքում մեկ քմ-ի համար շատ ավելի քիչ գումար են վճարում. «Այդ տարածքում 400-450 դոլարի վաճառքներ եմ տեսել: Ես որպես մասնագետ կարող եմ ասել, որ գնահատած 600 դոլարը հոյակապ թիվ է»:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ 33-րդ թաղամասում (Ֆիրդուսում) իրականցվելու է լայնածավալ շինարարություն: Տարածքում նախատեսվում է կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ: 

Երևանի 33-րդ թաղամասի բնակիչները Tert.am-ի հետ զրույցում ասել էին, որ իրենք պահանջում են համարժեք գումար տալ իրենց բնակարանների համար։ «Ես ուզում եմ այստեղից դուրս գալ, բայց եթե պայմանները լավ լինեն: Բացի այդ՝ խաբում են, մեր հարևաններին տարիներով փողերը չէին տալիս, տարիներով վարձով էին ապրում»,- նշել էր բնակիչներից մեկը։


Մանրամասները՝ ձայնագրությունում:

 

 

Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր Ավետիսյան