Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նույնիսկ եղած խնդիրներով հանդերձ՝ ԵԱՏՄ-ն այսօր այլընտրանք չունի. Էդուարդ Շարմազանով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դա լոկ քաղաքական որոշում չէ, դա քաղաքական որոշում է՝ ամրագրված հստակ տնտեսական  հաշվարկներով. ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի:

Շարմազանովը նշեց, որ քաղաքական ուժը ոչ թե պետք է զգացմունքային հայտարարությամբ հանդես գա, այլ հստակ տնտեսական հաշվարկներով հիմնավորի՝ հիշեցնելով, թե նորություն չէ, որ տվյալ ուժը չի ողջունում ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

«Երբ մենք որոշում էինք կայացրել՝ հստակ հաշվարկներ ենք արել և դրանք եղել են ի օգուտ Հայաստանի, թե ի՞նչ կշահի գյուղացին, ի՞նչ է շահում դրանից տուրիզմը: Մենք միացել ենք  170 միլիոնանոց շուկային»,-նշեց Շարմազանովը և հավելեց, թե անդամակցությունից ՀՀ-ի պատրաստի արտադրանքի ծավալների աճ է ապահովվել, զբոսաշրջիկների թիվն է ավելացել ԵԱՏՄ անդամ երկրների շնորհիվ, այդ թվում՝ նաև դեպի Արցախի հանրապետություն:

«Սա նոր ներդրողներ ներգրավելու շատ լավ ակումբ է, որովհետև մեկ այլ բան է, որ ներդրողը 3 միլիոնանոց շուկայում է, լրիվ այլ բան է, որ ներդրողը 170 մլն շուկայում: Իհարկե, կան խնդիրներ, իսկ որ միություն չկան խնդիրներ՝ ԵՄ-ում չկա՞ն, ՆԱՏO-ում չկան»,-հարցրեց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ԵԱՏՄ-ին անդամակցությունը միայն ՀՀԿ-ն չէ քվեարկել: «Սա եզակի հարցերից է, որ խորհրդարանական մեծամասնություն է կողմ քվեարկել, ընդ որում՝ նաև ընդդիմադիր պատգամավորներից և դուրս գալու կոչեր անողները գյուղացիներին հարցրե՞լ են, քաղաքացիներին հարցրել են, թե ինչքան վնասներ են կրելու: Գազը գինը մի քանի անգամ նվազել է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վարորդական իրավունքներին, ապա նա նշեց, թե Կառավարութան և խորհրդարանական մակարդակում հարցը քննարկվել է: «Ասեմ որ ԵԱՏՄ-ն որպես միություն դիմել է ռուսական կողմին, որպեսզի բացառություն կատարվի նաև հայաստանյան քաղաքացիների համար, բայց որ խնդիրներ կան, բոլոր միությունում էլ կան և նույնիսկ այդ խնդիրներով հանդերձ ԵԱՏՄ-ն այսօր այլընտրանք չունի և այդ խոսակցությունները, որ պետք է դուրս գանք, մեր շահերից չեն բխում, և ի վերջո մենք չենք անդամակցել որևէ  պետության լավություն անելու համար»,-ասաց նա:

Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերում ռուսերենը Հայաստանում որպես երկրորդ պետական լեզու հռչակելու ռուս գործընկերների հայտարարություններին, Շարմազանովը  պատասխանեց. «Մենք մեր կարծիքը շատ հստակ ունենք, դա նույնիսկ քննարկման ենթակա հայտարարություն էլ չէ, ամոթ էլ է այդ մասին քննարկում ծավալել, ՀՀ ի մեկ լեզուն հայերենն է»:

Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել