Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր համագործակցություն գենետիկ հիմքով արյան հիվանդությունների ավելի վաղ հայտնաբերման ու թիրախային բուժման նպատակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Պրոֆ. Ռ.Յոլյանի անվ. արյունաբանական ու Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնները կնքեցին համագործակցության հուշագիր: Հուշագրով պայմանավորվեցին անհրաժեշտության դեպքում փոխանակվել մասնագիտական տեղեկատվությամբ, գրականությամբ, տրամադրել նաև լաբորատոր սարքավորումներ, իրականացնել դրամաշնորհային ծրագրեր ու համատեղ տպագրություններ: Համագործակցությունը կնպաստի գենետիկ հիմքով արյան հիվանդությունների ավելի վաղ հայտնաբերմանն ու թիրախային բուժմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 18-ին հուշագիրը ստորագրեցին Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը։

« Առանց գիտական բժշկության, առանց բժիշկ-գիտնական կապի,  շատ դժվար է Հայաստանում զարգացնել առողջապահությունը: Պետք է պրակտիկ բժշկությունը համակցել գենետիկ հետազոտությունների արդի մակարդակի հետ: Արյան շատ հիվանդությունների հիմքը գենետիկ տարբեր մուտացիաներն են, այս համագործակցությամբ ստեղծում ենք ավելի նպաստավոր պայմաններ՝ ախտորոշման և բուժման նոր մեթոդների ներդրման առումով»,-ասաց Սմբատ Դաղբաշյանն ու հավելեց, որ միասին կարող են ի մի բերել նաև արյան բոլոր հիվանդությունների գենետիկ կենտրոնի ստեղծման գաղափարը:

Նրա խոսքով՝ գենետիկ հիմքով են արյան գրեթե բոլոր հիվանդությունները՝ հեմոֆիլիան, թալասեմիան, արյան շատ ուռուցքային հիվանդություններ: Մասնավորապես, առաջնային նշանակություն են ստացել մոլեկուլյար գենետիկ մակարդակով տեղի ունեցող շեղումների բացահայտումը և դրանով պայմանավորված բուժման ընտրությունը: Դրանց բուժումն այսօր իրականացվում է գենետիկ դեֆեկտների վերացման ուղղությամբ: Տվյալ դեֆեկտները հիվանդի մոտ հայտնաբերելը հնարավորություն կտա ավելի թիրախային մոտենալու բուժօգնությանը և հիվանդներից շատերի համար ապահովել արդյունավետ բուժում:

Թամարա Սարգսյանի խոսքով՝ բավական մեծ է հետազոտությունների ցանկը, որ իրենց կենտրոնը կարող է տրամադրել:  Կենտրոնը կարող է հայտնաբերել այն ռիսկային խումբը,  որում արդեն կա գենետիկական փոփոխություն: «Հայտնաբերելով գենետիկական փոփոխությունները՝ կարելի է ճիշտ նշանակել բուժումը, կատարել հիվանդների մոնիթորինգ: Գենետիկական ախտորոշումը տվյալ հիվանդությունների համար որոշիչ է: Բացի դրանից՝ փոխպատվաստումներ կատարելու դեպքում շատ կարևոր կլինի դոնորային հիմիլիզմի որոշումը, որը ևս կատարվում է գենետիկական տեխնոլոգիաների օգնությամբ»,-ասաց նա:

Սմբատ Դաղբաշյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ հղի կնոջ մոտ հայտնաբերելով, թե պտուղն ինչ գենետիկ կառուցվածք ունի, կարող են կանխորոշել՝ կունենա՞ երեխան հեմոֆիլիա, թե՞ ոչ:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ