Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քանի կիլոգրամով կարելի է գիրանալ հղիության ընթացքում

ԼԱՅՖ

Ժողովրդի մեջ համոզմունք կա, որ հղի կինը պետք է երկուսի փոխարեն ուտի եւ առանց սահմանափակման գիրանա: Բժիշկները չեն կիսում այս կարծիքը՝ պնդելով, որ եթե հղի կինը շատ գիրանա, դա կարող է վնասակար լինել թե՛ իր, թե՛ երեխայի առողջության համար:

«Առաջին հղիության ժամանակ կինը կարող է գիրանալ 12-15 կիլոգրամով, ոչ ավել»,- ասաց գինեկոլոգը:

Ի՞նչ կիլոգրամներ են դրանք եւ որտեղի՞ց

Իսկապե՞ս այդ 12-15 կիլոգրամն ավելորդ քաշ են, որից հետո պետք կլինի ազատվել, թե՞ դա պտղի քաշն է: Փորձենք հասկանալ:

Շուշանիկ Բախշյանը բացատրեց, որ ընկերքը մոտ 400-500 գ է, իսկ պտղաջուրը սովորաբար լինում է մոտ 1.5-2 լ: Նորմալ հղիության դեպքում պտղի քաշը կարող է տարբեր լինել՝ 2.5-4.5 կգ, բայց, բնականաբար, լինում են նաեւ ինչպես ավելի մեծ, այնպես էլ՝ փոքր պտուղներ: Բժիշկ Բախշյանը պատմեց, որ ինքն ընդունել է երեխայի ծնունդ, որը 5 կգ է կշռել:

Սակայն եթե ենթադրենք, թե երեխայի միջին քաշը մոտ 3 կգ է, կստացվի, որ պտղի, ընկերքի եւ պտղաջրի քաշը պետք է կազմի մոտ 5-5.5 կգ: Այսինքն՝ մնացած 7-10 կիլոգրամը, եթե կինը գիրանա 12-15 կիլոգրամով, իսկապես հենց կնոջ քաշին են ավելանում:

Կնոջ համար վտանգավոր չէ՞ հղիության ընթացքում գիրանալը

Շուշանիկ Բախշյանի կարծիքով՝ կնոջ օրգանիզմը «երկուսի փոխարեն» է գործում, եւ նրա բոլոր օրգանները կրկնակի ծանրաբեռնվածությամբ են գործում: Որպեսզի օրգանիզմը կարողանա հաղթահարել այդ ծանրաբեռնվածությունը, նրան լրացուցիչ էներգիա է անհրաժեշտ, որը վերցվում է «պահեստից»: Այսինքն՝ 12-15 կիլոգրամով գիրանալը վնասակար չէ. այդ քաշի մեծ մասը, ամեն դեպքում, կկորի ծննդաբերությունից հետո (հատկապես եթե կինն այտուցներ ունի, որոնք եւս կարող են ներդրում ունենալ քաշի ավելացման գործում):

Իսկ ի՞նչ կլինի, եթե կինը 15 կիլոգրամից ավել գիրանա

Հղի ժամանակ 15 կիլոգրամից ավել գիրանալն արդեն կարող է վնասակար ու վտանգավոր լինել առողջության համար, նշեց գինեկոլոգը: «Ավելորդ քաշն առաջին հերթին կարող է նյութափոխանակության խանգարում առաջացնել՝ ուղեկցվող զարկերակային ճնշման բարձրացումով եւ օրգանիզմի մի շարք գործառույթների խախտումով»,- ասաց Շուշանիկ Բախշյանը:

Կարող են նաեւ այտուցներ առաջանալ, որոնք ավելի են բարդացնում հղի կնոջ կյանքը:

Բացի դրանից՝ ինչպես նշեց բժիշկ Բախշյանը, չափազանց շատ ճարպային կուտակումները  կարող են բացասաբար անդրադառնալ ծննդաբերության ընթացքի վրա, օրինակ՝ օրգանիզմում նյութափոխանակության եւ որոշ կարեւոր մեխանիզմների խանգարումները կարող են ծննդաբերության ժամանակ թուլության պատճառ դառնալ: Ավելորդ քաշի բացասական հետեւանքներից, այնպես էլ՝ ծննդաբերությունից հետո արագ նիհարելու անհրաժեշտությունից խուսափելու համար գինեկոլոգը խորհուրդ է տալիս հղիության ընթացքում ճիշտ սնվել եւ չափից շատ չուտել:

Իսկ այն մասին, թե հատկապես ինչպես պետք է սնվեն հղի կանայք, կպատմենք մեր հաջորդ նյութերից մեկում:

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան