Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի արտադրանքն արտահանվում է ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իրան, Կուբա և այլ երկրներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում առաջին անգամ անցկացվել է գործատուների հիմնախնդիրների վերհանմանն ուղղված հետազոտություն: Այն իրականացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը նշեց, որ հետազոտության շրջանակում ընդգրկվել է 423 գործատու! :

«Կազմակերպությունների հիմնադրման տարեթվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ունեն միջինը 12.8 տարվա գործունեության ժամկետ: Հետազոտությանը մասնակցած կազմակերպությունների աշխատողների 35.7 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, 27.7 տոկոսը` միջին կամ նախնական մասնագիտական, իսկ 36.6 տոկոսը չունի մասնագիտական կրթություն: Կազմակերպություններում աշխատողների 48 տոկոսը կանայք են»,-ասաց Արման Սարգսյանը:

Մեծ թիվ են կազմել մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտի կազմակերպությունները: Հարցմանը մասնակցած կազմակերպությունների մյուս մեծ խումբը կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, մշակույթ, հանգստի ոլորտներն է ներկայացնում:

«Գործատուների զգալի մասի` 72.3 տկոսի համար, հիմնական սպառման շուկան Արցախն է: Նրանց 14.8 տոկոսը սպառում իրականացնում է և Արցախում, և Հայաստանում, իսկ 1.9 տոկոսը ՀՀ տարածքում և արտերկրում, 0.6 տոկոսը` արտերկրում: Ինչպես տեսնում եք դեպի արտերկիր ծավալը քիչ տոկոս է կազմում, սակայն դրական տեղաշարժ կա: Գործատուներն ապրանք են արտահանում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Իրան, Կուբա և այլ երկրներ:  Հիմնականում արտահանում են կոնյակ, գինի օղի, պահածոներ, մսամթերք, գորգեր, մանրատախտակ»,-ասաց Արման Սարգսյանը:

Գործատուների 24 տոկոսը տվել է դրական կանխատեսում` նշելով, որ առաջիկայում սպառման շուկաները կընդլայնեն:  Ընդհանուր առմամբ, 2014 և 2015 թվականներին գործատուներն իրենց կազմակերպությունում առավելապես արձանագրել են աշխատողների թվաքանակի աճի ավելի բարձր տեմպեր:

Հատկանշական է, որ շինարարության, մշակող արդյունաբերության, հանքաարդյունաբերության, ֆինանսական, ապահովագրական և անշարժ գույքի ոլորտներում 2017 և 2018 թվականների համար գործատուները կանխատեսել են աշխատողների թվաքանակի աճի ավելի բարձր տեմպեր, տարեկան 3-11 տոկոսային կետով:

Անդրադառնալով թափուր աշխատատեղերին` Արման Սարգսյանը նշեց, որ դրանք հիմնականում միջին մասնագիտական կրթություն պահանջող աշխատատեղերն են, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում որակյալ էլեկտրիկի, ատաղձագործի, բանվորական ուժի կարիք կա:

Գործատուները բարձրացրել են խնդիրներ` կապված սոցիալական հարցերով պայմանավորված սպառողական շուկայի փոքր լինելու, շուկայում մատչելի վարկերի պակասության հետ և այլն: Արման Սարգսյանը նշեց, որ բոլոր խնդիրները վերհանվել են, համակարգվել, դրանց հետ կապված առաջիկայում կներկայացվեն կոնկրետ առաջարկություններ:

 

Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա Մաթևոսյան