Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոնե Սիլվերը՝ հանգիստը կազմակերպելու իր անխախտ «օրենքների» մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես է Սոնե Սիլվերն ամուսնու հետ անցկացնելու հանգիստը եւ առհասարակ՝ երգչուհին ինչպիսի՞ հանգստի սիրահար է:

Սոնեն դեռեւս չի հասցրել վայելել ամառային հանգիստը, սակայան այդ առումով ծրագրեր շատ ունի.

«Ինձ համար ամառային հանգիստն անմիջապես ասոցացվում է ծովի եւ արեւի հետ: Ամռանը սիրում եմ միայն ծովը վայելել, մտքովս չի անցնի այս սեզոնին, օրինակ, պատմական վայր գնալ ու որեւէ քաղաք ուսումնասիրել: Այս պահին դեռեւս հստակ չգիտենք, թե որտեղ կմեկնենք, բայց իմ բնավորությանը համաձայն, դա կարող ենք որոշել շատ շտապ ու կարճ ժամանակում»,- նշեց Սոնե Սիլվերը:

Հանգիստը կազմակերպելու հարցում երգչուհին շատ բծախնդիր է.

«Երբ ընտրում եմ վայրը, մանրակրկիտ ուսումնասիրում եմ. օրինակ՝ հյուրանոցում մեր սենյակի տեղակայման վայրն ինձ համար շատ կարեւոր է: Այն պետք է բարձր հարկերում լինի եւ պատուհանից էլ պետք է ծովը երեւա:  Ի դեպ՝ արդեն քանի տարի է, ես հստակ ծրագրում եմ, թե ինչպես պետք է անցնի արձակուրդներս: Ըստ իմ օրակարգի՝ մենք առավոտից մինչեւ կեսօր լողում ենք ծովում, ցերեկը, երբ արեւի ճառագայթները վնասակար են, անցկացնում ենք հյուրանոցում, երեկոյան ժամերին կրկին ծով ենք գնում, իսկ արդեն ավելի ուշ ակտիվ ժամանց ենք անցկացնում: Ինքս պասիվ հանգստի սիրահար չեմ եւ ուրախ եմ, որ ամուսինս եւս կիսում է իմ այդ նախընտրությունը: Թեեւ պետք է խոստովանեմ, որ նա իմ նման բծախնդիր չէ, սակայն լավ արդյունքից հետո հասկանում է, թե ինչու եմ այդքան մանրակրկիտ վերաբերվում արտաքին գործոններին»,- պատմեց Սոնեն:

Երգչուհու խոսքով՝ ամուսինը, հանգստի վայր ընտրելիս, ընտրությունը թողնում է կնոջ վրա.

«Ամուսինս միշտ ասում է՝ դու որոշի, թե որտեղ մեկնենք, քանի որ, եթե ինչ-որ մի բան այն չլինի, ես կդժգոհեմ»,- ծիծաղելով նկատեց Սոնեն:

Երգչուհու համար մեծ արարողակարգ է արեւայրուքի ընդունումը.

«Ես սիրում եմ, երբ կարողանում եմ գեղեցիկ արեւայրուք ստանալ, իսկ այդ հարցում ունեմ իմ հատուկ նորմերը: Հստակ ժամերին ես պարտադիր պառկում եմ արեւի տակ, բայց օգտագործում եմ համապատասխան քսուկներ, որպեսզի մաշկս չվնասեմ: Արեւն ու ծովն իմ տարերքն են: Շատ եմ սիրում նաեւ ծովի ափին վայելել արեւածագն ու մայրամուտը»,- հավելեց նա:

Սոնե Սիլվերը սիրում է հանգիստն անցկացնել նաեւ Հայաստանում.

«Մենք հետաքրքիր շատ վայրեր ունենք, որ կարող ենք մեկնել ու լիարժեք վայելել բնությունը: Քանի որ ջուր շատ եմ սիրում, հետեւաբար սիրում եմ նաեւ Սեւանը: Իհարկե, Սեւանում չեմ սիրում լողում, բայց կարող եմ ժամերով նստել ափին ու հիանալ»,- ավարտեց երգչուհին:

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան