Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեղեկատվական պատերազմը նույնպես սաստկանում է, ինչպես առաջնագծում. Թևան Պողոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ թշնամու կողմից խոցվելու տեղ չթողնի: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությանը:

«Թշնամին չի փոխել իր վարքագիծը, օգտագործում է բոլոր միջոցները Հայաստանին ու Արցախին հարվածելու համար: Տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչ ծավալի հակահայկական աշխատանք է տանում: Վերջերս բուլղարական լրատվամիջոցների բացահայտումների ականատեսը եղանք, սակայն նման դեպքերը բազմաթիվ են: Այս բոլոր տեղեկությունները գալիս են հիմնավորելու այն, որ Ադրբեջանը նախ բոլոր միջոցները ներդնում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար, երկրորդ այնպես է անում, որ հայությունն այս տարածաշրջանից  հեռանա»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Թևան Պողոսյանը:

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ հայկական կողմը պետք է առաջնորդվի իր շահերով, պետք է փոխի մարտավարությունն ու տանի այն ուղղությամբ, որ թշնամու համար մեզ խոցելու հնարավորություն չստեղծվի:

«Մենք պետք է հասկանանք, որ թշնամին ամեն օր փորձելու է ցանկացած հնարավորություն օգտագործել մեզ խոցելու համար: Ցանկացած դեպքից մենք պետք է դասեր քաղենք, որ համապատասխան քայլեր ձեռնարկենք, որ  այդ հնարավորությունը թշնամուն չտրվի»,-ասաց նա:

Թևան Պողոսյանը կարևորեց ակտիվ աշխատանքը տեղեկատվական դաշտում: Նրա խոսքով, տեսանք, թե Ադրբեջանն ինչպես է օգտագործում իր ներքին իրավիճակը, մասնավորապես, պատսպարվում քաղաքացիական բնակչության հետևում ու սադրանքներ է անում:

«Մենք սրա մասին ոչ թե պետք է խոսենք միայն այս դեպքի հետ կապված, այլ դրա մասին պետք է այնքան խոսենք, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռվի այս խնդրի վրա: Ցավոք, մենք երկու օր պատասխանում ենք, տեղեկություններ ենք տրամադրում ու վերջ: Տեղեկատվական պատերազմը սաստկանում է այնպես, ինչպես առաջնագծում, հետևաբար փորձագիտական դաշտը, քաղաքական ուժերը, լրագրողները,  դիվանագիտական ուժերը պետք է գիտակցեն, որ անհրաժեշտ է պատասխան գործողություններով հանդես գալ, այլ ոչ  թե լինել պատասխանող կողմ»,- հավելեց Թևան Պողոսյանը:

 

Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել