Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՀԿ փորձագետներն ամփոփել են Հայաստան այցի արդյունքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագիտական խմբի հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ նախարար Լևոն Ալթունյանին, փոխնախարարներին և ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացվել են այցի ընթացքում իրականացված աշխատանքները, դիտարկումները և առաջարկությունները: Մասնավորապես,  ԱՀԿ փորձագիտական խմբի ղեկավար Գորան Կարսոնն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում կրթական գործընթացների բարելավմանը։ Նրա հավանությանն են արժանացել նախարարության կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացմանը,  կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն ուղղված աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՀԿ փորձագետը կարևորել է նաև խրախուսական վարձատրության մեխանիզմների ներդրման,  բժշկական օգնության և սպասարկման գործընթացում պացիենտների լիազորությունների ընդլայնման հարցերը:

Գորան Կարսոնը նշել է, որ առավել արդյունավետ են ընտանեկան բժշկության խմբային պրակտիկաները թե՛ աշխատանքների կազմակերպման և կառավարման, թե՛ բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման առումով: Նա առաջարկել է վերանայել ուղեգրման սկզբունքները` բարձրացնելով ԱԱՊ բժշկի դերակատարումը։

Քննարկվել են ԱԱՊ օղակի վերակազմավորմանը,  ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը, ցերեկային ստացիոնարի ձևով  ծառայությունների մատուցանն առնչվող և շտապ բժշկական օգնության ծառայության  բեռնաթափմանն ուղղված  հարցեր։    

Խմբի անդամ Աննա Կորոտկովան հակիրճ ներկայացրել է ՌԴ-ում  պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` առաջարկելով ելնել առկա  պահանջարկից և որակական ցուցանիշներից։  

Փորձագիտական խմբի անդամ Տատյանա Տրուպեչը ներկայացրել է Խորվաթիայում էլեկտրոնային առողջապահության ներդրման արդյունքները` առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կառավարումը, դրանց համար հատուկ հարթակների ստեղծումը, ԱԱՊ օղակի ըստ կատարողականի խրախուսական վարձատրության հիմքում դրված ցուցանիշների վերանայումը, որակական ցուցանիշների ներառումը և բիզնես-գործընթացների բարելավումը:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարությանն իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանում ԱԱՊ օղակի զարգացմանն աջակցելու նպատակով փորձագետների խումբ ուղարկելու համար։  

 Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ամփոփելով ԱՀԿ փորձագիտական այցի ընթացքում իրականացված համատեղ աշխատանքները, նշել է, որ խումբն առաջիկայում հանդես կգա զեկույցով` մանրամասն ներկայացնելով  առաջարկները և ԱԱՊ օղակի բարեփոխումներին ուղղված իրենց մոտեցումները:

 

Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված Հայր Եսայիի ծառայության ավարտին Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 26-ին և 29-ին լույս չի լինելու Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ Կարապետյան