Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սրբ. Հովհաննես եկեղեցում

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ ժողովրդական նկարիչ և քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հուլիսի 11-ին, ժամը 13:00-14:00-ն,Հայաստանի նկարիչների միության շենքում (հասցե՝ Աբովյան 16): Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին տեղեկացրին Արտաշես Հովսեփյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

2017 թվականի հուլիսի 6-ին, 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտուշ (Արտաշես) Հովսեփյանը:

Արտուշ Ավագի Հովսեփյանը ծնվել է 1931 թվականի հունիսի 22-ին, Սյունյաց աշխարհի Սառնակունք գյուղում: 1954 թվականին ընդունվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարան, որի երկրորդ կուրսից իր ուսուցչի` Ղուկաս Չուբարյանի հորդորով տեղափոխվել է Լենինգրադ` ուսանելու Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում:

Արտաշես Հովսեփյանի` Մաեստրոյի (ինչպես իրեն անվանում էին արվեստակից ընկերները) արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ և դիպուկ լուծումները, գեղարվեստական ընդհանրացման մեծ ուժն ու մոնումենտալիզմի խոր զգացողությունը: Ակադեմիական կերպարվեստի և քանդակագործության շունչն ու ոգին վերընձյուղելով իր խորապես հայկական էությանը, հարազատ Սյունյաց լեռների գեղեցկությամբ ներշնչված մտապատկերներին, Արտաշես Հովսեփյանը քանդակը վերածում էր երկրի ու մարդկանց մասին քարե պատմության, հուշարձանը՝ վերածում քարե պոետիկայի:

Նրա առավել հայտնի աշխատանքների թվին է պատկանում Ալեքսանդր Թամանյանի արձանը (1974 թ., Երևան, ճարտարապետ` Սեդա Պետրոսյան), Սուրբ Սարգիս եկեղեցու որմնաքանդակները (1975 թ., Երևան, ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի բակի խաչքարը (1975 թ.), Սիսիան քաղաքի մուտքի արծիվը (1975 թ.), Երևանի կոնյակի գործարանի որմնաքանդակները (1975-1993 թթ.), Կ. Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի որմնաքանդակները (1981 թ.), կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի արձանը (1987 թ., ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան), գիտնականներ Օրբելի եղբայրների հուշարձանը (1988 թ., ք. Ծաղկաձոր, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան):

Արտաշես Հովսեփյանը ստեղծել է նաև դիմաքանդակների հոյակերտ շարք, ինչպես նաև գրաֆիկական աշխատանքներ: Արվեստագետի վերջին ստեղծագործություններից մեկը արձակագիր Հրանտ Մաթևոսյանի արձանն է` գրողի անունը կրող դպրոցի բակում (2013 թ., Երևան):

Արտաշես Հովսեփյանի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասերների սրտերում:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արտաշես Հովսեփյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Գազ չի լինելու օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանԱյս մթերքը գրեթե ամեն օր օգտագործում ենք, բայց այն կարող է վնասել լյարդըՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում