Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սփյուռքում հայոց լեզվի պահպանություն խնդիր կա. Հրանուշ Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքահայության անհանգստացնող հիմնական խնդիրը լեզվի պահպանությունն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հավելեց, թե սփյուռքի հետ հանդիպումների ժամանակ նկատել է, որ հիմնական մտահոգությունն այն է, որ հատկապես երիտասարդները հայերեն չեն խոսում: Նրա խոսքով՝ այս պատկերն անհանգստացնում է նաև սփյուռքի ներկայացուցիչներին:

«Ամենամեծ ցավը լեզուն է: Երկրորդն այն է, որ պետք է հայրենիքի հետ կապն ուժեղացնել, քանի որ, եթե հայրենիքը տեսնում են, հայրենիքը շոշափում են, տրորում են հայրենի հողը, նրանք արդեն հայ են մեծանում»,-ասաց Հակոբյանը:

Նախարարը նկատեց՝ աշխարհում ժողովուրդների համահարթեցման գործընթացը բավականին արագացել է, և ամեն բան պետք է անել դիմակայելու համար: Նա ամենախնդրահարույց երկիրը չառանձնացրեց՝ մատնացույց անելով, որ լեզվի պահպանման խնդիր առկա է և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում, և՛ Լատինական Ամերիկայի երկրներում:

Հարցին՝ հայկական դպրոցների սակավությո՞ւնն է պատճառը, որ սփյուռքում հայոց լեզուն կիրառությունից դուրս է գալիս, Հակոբյանը պատասխանեց. «Քիչ չեն՝ 1004 դպրոց ունենք, բայց բոլորը չեն հաճախում: Մյուս կողմից խնդիրն այն է, որ մեծանում են մի միջավայրում, որտեղ հայեր գրեթե չկան: Երիտասարդները, որոնք բավականին լավ կարիերա են ունենում, բարձր հաջողությունների են հասնում, նրանք շատ արագ ուծացվում կամ հեռանում են հայկական միջավայրից: Մեր խնդիրը նրանց հայկական միջավայր վերադարձնելն է»:

Հրանուշ Հակոբյանը խնդրի լուծման համար առանցքային է համարում եկեղեցու ու համահայկական կառույցների դերը: Սակայն նախարարը պնդում է՝ հայապահպանության թթվածինը Սփյուռք-Հայաստան կապն է:

«Պետք է ամեն բան անել, հետ բերել նրանց Հայաստան: Ամենամեծ ձևը Հայաստան գալն է, դրա համար մենք ասում են մտքեր, որոնք թվում են պայմանական բառակապակցություններ, սակայն խորը իմաստ ունեն: Մենք ասում ենք՝ «3 տարին մեկ հանգստացիր Երևանում», «Հայն այն մարդն է, որը Հայաստան է տեսել», «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր», «Արի՛ և վայելի՛ր Արարատը» և այլն: Հայաստան եկողն արդեն վերադառնում է իր արմատներին, ամենամեծ բանալին հայրենիքն է, հայապահպանության թթվածինը Հայաստանն է»,- եզրափակեց Հրանուշ Հակոբյանը:

Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք Չալաբյան«Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN ԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում. Պենտագոն ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել էՈւժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա Սողոմոնյան21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականիցԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնումԵրևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար