Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԵԿ-ը ստվերի գնահատում կիրականացնի 100 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների մոտ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ստվերի գնահատում, ըստ ոլորտների հիմնական ռիսկերի առանձնացում ու դրանց նվազեցմանն ուղղված հստակ միջոցառումների իրականացում. նպատակն է՝ տնտեսվարողներին ուղղորդել պակաս վճարված հարկերն ինքնուրույն հայտարարագրելուն: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մինչև 100 միլիոն դրամ և ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ իրականացվում է ստվերի գնահատում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներում կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերը: Զբոսաշրջային, շինարարության, կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների ներմուծման ու իրացման և այլ ոլորտներում գործող ռիսկային հարկ վճարողներն արդեն տեղեկացվել են իրենց խնդիրներից: Ստվերի գնահատման արդյունքում, ըստ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանի, կոմիտեն տիրապետում է բոլոր այն խնդիրներին, որոնք կարող են հանգեցնել հարկերի պակաս հաշվարկմանը: «Թեպետ դրական արդյունքներ արձանագրվել են, այնուամենայնիվ աշխատանքները պետք է շարունակական լինեն:  Հարկային եկամուտներն առաջին հինգ ամսվա արդյունքներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 31 միլիարդ դրամով, որից 30 միլիարդ դրամը բաժին է ընկնում առևտրային կազմակերպություններին: Արձանագրելով հարկային եկամուտների նման աճ, չունենք գերավճարի ավելացում: Կարելի է արձանագրել, որ, ըստ էության, հարկային եկամուտների ավելացումը հիմնականում պայմանավորված է ստվերի նվազմամբ, ինչին միտված են ՊԵԿ-ի ամենօրյա գործողությունները»,-ընդգծել է Ռաֆիկ Մաշադյանը:

Վերջերս հսկողական միջոցառումներ են իրականացվել ավտոպահեստամասերի առևտրով զբաղվող հարկ վճարողների մոտ: Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ՝ մինչև հսկողական միջոցառումները և դրանից հետո ընկած ժամանակահատվածում ֆիսկալային հասույթների համեմատականը բերել է իրացման ծավալների մոտ 70 տոկոս աճի: ՊԵԿ-ն առաջիկայում հսկողական գործողություններ է նախատեսում նաև այլ ոլորտներում, մասնավորապես շինանյութի, կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող տնտեսվարողների մոտ: Ռաֆիկ Մաշադյանի հավաստմամբ՝ վարչարարության ենթարկվելու են բացառապես ռիսկային կազմակերպությունները. «Չի բացառվում, որ կկատարվեն պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ և դրանց արդյունքում կհարուցվեն քրեական գործեր: Մեր գերակա խնդիրը շարունակում է մնալ կազմակերպությունների կողմից հարկերի իրական չափերի ինքնուրույն հայտարարագրումը»:

 

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ