Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեղեկությունը, թե մետրոյում վարժանքի ժամանակ ջրի պոմպը չի աշխատել, ճիշտ չէ, ԱԻՆ նախարարն էլ տեսավ. Մետրոպոլիտենի պետի տեղակալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում վերջին շրջանում պարբերաբար անցկացվող վարժանքների ժամանակ անվտանգության հետ կապված խնդիրներում արտառոց թերություններ ի հայտ չեն գալիս, բացառությամբ մանր-մունր թերությունների, և տեղեկությունն էլ, թե հրդեհի մարման համար նախատեսված ջրի պոմպը չի աշխատել, իրականությանը չի համապատասխանում:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց  Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի պետի տեղակալ Գևորգ Ավետիսյանը՝ ի պատասխան հարցի, թե ըստ որոշ լուրերի՝   «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով վարժանքի փորձի ժամանակ ջրի պոմպերը չեն աշխատել:

«Հակառակը, պոմպը բացվեց, բոլորն էլ տեսան, նախարարն իր աչքով տեսավ, ուղղակի, քանի որ չէինք նախատեսել, որ ջուր պետք է լինի, նախօրոք ջուրը չէինք միացրել, բայց, քանի որ նախարարը պնդեց, ասաց, որ ուզում է իր աչքով տեսնի, միացրեցինք, համոզվեց ինքը, բոլորն էլ տեսան: Ուղղակի չթողեցին, որ միացված խողովակից դուրս գա, միանգամից անջատեցին»:

Ըստ Գևորգ Ավետիսյանի ամփոփման՝ պոմպերը չէին միացրել, «քանի իրականում կրակ չկար, ջրի լինելն անիմաստ էր»:

Նշենք, որ երեկ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Ազգային ժողովում  պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի այն դիտարկմանը, որ   Հանրապետությունում, առավելապես Երևանում ապաստարանների վիճակը անմխիթար է, ասաց, որ  բոլոր ապաստարանները կառուցվել են սառը պատերազմի ժամանակ և այդ տրամաբանությամբ: Եվ այս ընթացքում  ռազմաքաղաքական իրավիճակ է փոխվել: «Աստված մի արասցե, ինչ-որ խնդրի պարագայում, հիմնական դերակատարումը լինելու է մետրոպոլիտենինը»,- ասաց նախարարը:

Նա հայտարարեց, որ քաղպաշտպանություն կոչված համակարգը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների, քանի որ դա էլ աղետ է՝ մարդածին աղետ:

Տեղեկություններ կան նաև, որ Երևանի մետրոպոլիտենի ապաստարանների մուտքերը անմխիթար վիճակում են քաղաքաշինության պատճառով. դրանք քաղաքում 90-ականների թվականներից հետո կառուցված էլիտար ու այլ շինարարության պատճառով փակվել են կամ նեղացվել:

ՀՀ մետրոպոլիտենի ղեկավարի տեղակալն այս առնչությամբ նկատեց, որ այս պահի դրությամբ չկան ելքեր, որոնք շենքերի տակ են, այլ հարց է նոր շինարարությունը:

«Միանշանակ է, որ նոր կառույցները համաձայնեցվում են քաղաքի ճարտարապետների հետ, քաղաքապետարանի և Մետրոպոլիտենի հետ: Այս պահին չգիտեմ՝ որ հատվածում ինչ է կառուցվել 1990-ականներից էս կողմ, բայց դե, ընդհանուր առմամբ, մեր քաղաքում դուք էլ եք ապրում, ես էլ,  գիտեք՝ թերություններ կան: Բայց, ընդհանուր առմամբ, մետրոպոլիտենն աչքաթող արված չէ քաղաքային իշխանությունների կողմից»,-ասաց նա:

 

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում