Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պեդրո Ագրամունտը միսսիոներ է, այսինքն՝ Ադրբեջանի շահերի ներկայացուցիչ. Միքայել Մելքումյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պեդրո Ագրամունտը միսսիոներ է, այսինքն՝ Ադրբեջանի շահերի ներկայացուցիչ: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստին իր ելույթում ասել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

«Ագրամունտի՝ Ադրբեջանի շահերի ներկայացուցիչ լինելը իր ելույթով հաստատեց նաեւ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Սամադ Սեիդովը: Ուստի այսօրվա քննարկումը անմիջականորեն կապված է Ագրամունտի վարքագծի հետ, որն անընդունելի է: Սակայն նա կրկին բացակայում է: Հետեւաբար նա պետք է թողնի իր պաշտոնը եւ հեռանա»,-ասել է նա:

Միքայել Մելքումյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի չափելի եւ տեսանելի եւ Հայաստանում այդ ուղղությամբ որոշակի քայլեր են իրականացվում՝ մասնավորապես օրենսդրության եւ վարչարարության մասով. ընդունվել են ապօրինի հարստացման քրեականացման եւ հակակոռուպցիոն նոր մարմնի ձեւավորման մասին օրենքները:

«Ես գտնում եմ, որ միջազգային հանրությունը եւ տարբեր երկրների կառավարությունները պետք է միավորեն իրենց ուժերը այս խնդրի կանխարգելման եւ հետագա հաղթահարման ուղղությամբ: Բայց ինչպե՞ս կարելի է այդ ուղղությամբ արդյունավետ աշխատել, եթե, օրինակ, Ադրբեջանի նման երկրում հենց երկրի ղեկավարն է աջակցում կոռուպցիայի զարգացմանը՝ հրահրելով ագրեսիվ ռազմական գործողություններ, ինչպես դա եղավ 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանի ամբողջ երկայնքով: Մի շարք պաշտոնական պարբերականներում եւ ԶԼՄ այլ աղբյուրներում դրա հետ կապված նյութեր են հրապարակվել, այդ թվում՝ պանամական օֆշորային փաստաթղթերի շրջանակներում, համաձայն որոնց՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի ընտանիքը եւ մասնավորապես՝ նրա դուստրերը հսկայական  հարստությունների են տիրապետում աշխարհի տարբեր երկրներում: Այս երեւույթի մասին մեր կազմակերպության լիագումար նախորդ նիստերում ես առիթ եմ ունեցել բարձրաձայնելու: Բայց քանի որ քննարկվող թեման կոռուպցիայի դեմ պայքարն է, նորից ուզում եմ շեշտել, որ մենք պետք է գործուն եւ արդյունավետ առաջարկներ եւ երաշխավորություններ հղենք այս երեւույթի հաղթահարման առումով»,-ասել է նա:

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ