Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանից ծիրանի արտահանման գործընթացը նորմալ հունով շարունակվում է. արտահանվել է 5 հազար տոննա ծիրան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Ներկայիս դրությամբ Հայաստանից 5 հազար տոննա ծիրան է արտահանվել. միայն 3 հազարը` վերջին չորս օրերի ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` արտահանումների գործընթացը նորմալ շարունակվում է:

«Ծիրանի արտահանման հիմնական ուղղությունը ՌԴ-ն է: Շուրջ մեկ տոննա արտահանել են Արաբական Միացյալ Էմիրություններ, 127 տոննա`Վրաստան, իսկ մնացած մասը` Ռուսաստան»,- ասաց Մակարյանը` վստահեցնելով, որ ծիրանի արտահանման գործընթացում բազմաթիվ իրավաբանական և ֆիզիկական անձիք են մասնակցում, քանի որ դրա պահանջարկը ՌԴ-ում մեծ է` բազմաթիվ արտահանողներ կան այդ ոլորտում:

Անդրադառնալով քննարկումներին, թե ՌԴ շուկայի գրեթե բոլոր խոշոր իրացման կետերն աշխատում են միայն «Սպայկա» ընկերության հետ, փոխնախարարն արձագանքեց, որ ընկերությունը խոշոր ծավալներով է արտահանում, քանի որ ունի ենթակառուցվածքներ, լոգիստիկ ծառայություններ: Նրա խոսքով` Կրասնոդարի շրջանի մեկ կամ երկու շուկաներին դիմել են վաճառելու համար, և շուկայի սեփականատերերը նշել են, որ աշխատում են միայն «Սպայկայի» հետ:

«Նախ, արտահանող ընկերությունը չի ունեցել նախնական գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն, որպեսզի այն խախտվեր, բացի այդ՝ գնորդն է որոշում՝ մեկ վաճառողի հետ է աշխատում, թե մի քանի: Գնորդն է իր առաջարկներն անում: Ռուսաստանում մեր առևտրային ներկայացուցչի հետ ենք կապվել Դոնի Ռոստովում, Կրասնոդարում շուկաների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ տալու համար, որպեսզի արտահանողները կարողանան իրենց ապրանքն իրացնել: Սակայն սա նախադեպ չպետք է լինի, քանի որ ամեն վաճառող կամ արտահանող նախ պետք է ինքը ճշտի շուկան, վաճառքի ուղղությունը, նոր արտահանումներ իրականացնի»,- նշեց Մակարյանը` հավելելով, որ ներկայումս շատերը բողոքում են գների իջեցումից, սակայն, իրականում, ծիրանի սեզոնի սկսելու ժամանակ դրա գինը բարձր է, քանի որ քանակը քիչ է, այնուհետև, երբ սկսում է հասունանալ` գները իջնում են:

Փոխնախարարի խոսքով` գնի տատանումները բոլոր ժամանակներում էլ եղել են արտահանման մասով, պարզապես այս տարի խնդիրն այն է, որ գյուղատնտեսական սեզոնը շուրջ 10 օր հետ է ընկել և ռուսական շուկա մուտք են գործել ուզբեկական և այլ երկրների ծիրաններ, իսկ  քանի որ ՌԴ-ի շուկայում առաջարկը մեծ է. այդ իսկ պատճառով՝ գներն այնտեղ էլ են նվազել:

Վահե Հակոբյան

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ