Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ղազախստանը հետաքրքրված է աշխատել Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանի մշակույթի եւ սպորտի նախարարության արխիվային աշխատանքների եւ փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Ալիա Մուսթաֆինան տպավորված է Հայաստանում արխիվային նյութերի հավաքագրման եւ պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքով։ Նա Հայաստան էր ժամանել մասնակցելու հունիսի 21-ին մեկնարկած Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի 18-րդ համաժողովին, որը համախմբել էր Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի անդամ 12 երկրներից 9-ի պետական արխիվային ծառայությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին:

«Նման համաժողովը եզակի հարթակ է, որի շրջանակում հնարավորություն է ստեղծվում ծանոթանալ մասնակից երկրներում արխիվային գործունեության զարգացման տենդենցներին։ Մենք շատ մտերիմ հարաբերություններ ունենք Հայաստանի ազգային արխիվի հետ, որի ղեկավարը՝ Ամատունի Վիրաբյանը, միշտ շատ ջերմ է ընդունել մեզ, այդ իսկ պատճառով շատ հեշտությամբ ենք  համագործակցություն հաստատում։ Ցավոք, այսօրվա դրությամբ մենք համատեղ ծրագրեր չունենք,  եւ ես կարծում եմ, որ սա հենց այն  ուղղությունն է, որի հիման վրա հետագայում պետք է աշխատենք միասին, քանի որ մենք պատմության ընդհանրական էջեր ունենք, եւ նմանատիպ ծրագրերը, գիտահետազոտական համատեղ աշխատանքները հնարավորություն են տալու երկրների պատմությունն ավելի խորությամբ ներկայացնել. թե Հայաստանի պատմությունը Ղազախստանում, թե Ղազախստանինը՝ Հայաստանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ղազախստանի մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ ըստ նրա՝ հատկապես նոր սերնդի համար հետաքրքիր կլինի ուսումնասիրել միմյանց պատմությունը։

Ալիա Մուսթաֆինան նշեց, որ նպատակադրված են նախաձեռնել երկարաժամկետ ծրագրեր՝ ուշադրության կենտրոնում պահելով օրինակ փաստաթղթերի թվայնացման գործընթացը, որում Ղազախստանը որոշակի փորձ ունի։

«Այնուամենայնիվ, սա աշխատանքի բավականին նոր ձեւաչափ է, որը պահանջում է ուսումնասիրություն տարբեր ուղղություններում, ժամանակ ու ջանք, որպեսզի Հայաստանի ազգային արխիվի հետ հասնենք արդյունքների։  Ղազախստանում ունենք մեծ հայկական համայնք, հայկական մշակույթը մեզ լավ ծանոթ է՝ սկսած այն կենցաղային երեւույթներից, խոհանոցից մինչեւ հայերի ունիկալ վարպետությունը, հատկապես ոսկերչության ոլորտում։  Հատկապես մեր հետազոտողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական գրավոր աղբյուրների նկատմամբ»,-եզրափակեց նա։ 

 

Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք Չալաբյան«Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN ԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում. Պենտագոն ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել էՈւժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա Սողոմոնյան21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականիցԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնումԵրևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար