Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրեական տեսլականը Ծոցի երկրների հարաբերություններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երեկ Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարար Իսրայել Կացը Հերցլի միջդիսցիպլինար կենտրոնում հրավիրված կոնֆերանսում հռչակել է իր երկրի տեսլականը՝ Ծոցի արաբական երկրների հետ կապված, վերջիններիս կոչ անելով փուլ առ փուլ կարգավորել հարաբերությունները Թել Ավիվի հետ: Դրա համար, նախարարի ներկայացմամբ, նախ և առաջ տնտեսական խաղաղություն է անհրաժեշտ հաստատել՝ հրավիրելով վարչապետ Բենիամին Նեթանյահուին և համագործակցության բոլոր հնարավոր տարբերակներն անձամբ նրա հետ քննարկելով: Կացն ընդգծել է, որ արաբական երկրները վերջապես պիտի գիտակցեն այն պարզ փաստը, որ առանց Իսրայելի անհնար է տարածաշրջանում խաղաղության հասնել, իսկ վերջինիս էլ հնարավոր է հասնել միայն միասնության միջոցով:
 
Ընդ որում, Իսրայելում համոզված են, որ այդ նպատակին անհնար է հասնել նաև առանց ԱՄՆ–ի ներգրավվածության, որն այժմ ամեն բան պիտի անի, որպեսզի խափանի Իրանի՝ Սիրիայում երկարատև հաստատումն ու Իրան–Իրաք–Սիրիա–Լիբանան ցամաքային հաղորդակցությունը: Նախարարը նաև նշել է, թե Իրանի վերջին հրթիռակոծումը Դեյ–ազ–Զորի շրջանում ավելի շատ Ծոցի երկրներին ուղղված մարտահրավեր է անհրաժեշտ դիտարկել և բոլորին հականե հանվանե օգնություն է առաջարկել հետախուզության և անվտանգության հարցերում՝ շիական մահիկի չեղարկման արդյունքում Իսրայելի բարեկամությունը խոստանալով:
 
Այս համատեքստում Կացը բոլորին առաջարկել է նաև սեփական նախաձեռնություններով հանդես գալ, ոչ թե միայն լսել Իսրայելին և, որպես սեփական նախաձեռնություն, նախանշել է բեռնափոխադրումների համար անհրաժեշտ տարածաշրջանային երկաթուղու կառուցման անհրաժեշտությունը, որով Իսրայելը ցամաքային կամուրջ կհանդիսանա Միջերկրական ծովի, Հորդանանի և հարավում գտնվող երկրների համար:
 
Նախարարը կարևորել է նաև Պաղեստինի հետ փուլային և առանց նախապայմանների վարվելիք բանակցությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ Ծոցի երկրներին առաջարկել է Գազայի հատվածի մոտ արհեստական կղզի հիմնել, որը սեկտորն Իսրայելից անջատելով՝ նրա ուսերից կվերցնի նաև այնտեղ ապրող պաղեստինցիների պատասխանատվությունը: Ըստ նախարարի՝ դա չի նշանակի, թե Գազան շրջափակման է ենթարկվելու. այն անպայման կկապվի արտաքին աշխարհի հետ, սակայն, նրա մեկուսացմամբ Իսրայել նաև իր անվտանգությունը կապահովի: Այսպիսով՝ Հերցլը շատ հետաքրքիր տեսլական է ձևակերպել: Այն է՝ բանակցել Պաղեստինի համար, բայց ո՛չ Պաղեստինի փոխարեն, անջատել սեփական հարաբերությունները պաղեստինյան հարցից՝ կարևորելով տարածաշրջանային ամենաուժեղ պետության հետ համագործակցությունն ու տնտեսական ինտեգրացիան, միավորվել ընհանուր թշնամու՝ Իրանի դեմ:
 
 
 
Գոհար Սիմոնյան
 
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք Չալաբյան