Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօր Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ավելի վատ վիճակում են, քան մինչև «ֆուտբոլային դիվանագիտությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար Վահրամ Տեր–Մաթևոսյանը

– Հայ–թուրքական հարաբերությունները թե Թուրքիայի, թե Հայաստանի քաղաքական օրակարգում կարծես թե այլևս չկան:

– Պետք է առանձնացնել Հայաստան–Թուրքիա և հայ–թուրքական հարաբերություններ հասկացությունները: Հայաստանի և Թուրքիայի միջև միջպետական ու դիվանագիտական հարաբերություններ չեն եղել ու չկան: Չգիտես ինչու, մեր լրագրողական, վերլուծական ու նաև քաղաքական հանրույթի մոտ ընդունված է հայ–թուրքական սահմանի փակման տարին համարել 1993–ը: Բայց դա սխալ է: Հայ–թուրքական սահմանը 1991 թ. ի վեր, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, երբեք չի բացվել: Բաց է եղել ընդամենը երկու սահմանակետ, որոնց միջոցով Եվրոպայից եկող հումանիտար աջակցությունը հասել է Հայաստան, կամ շատ կարճ ժամանակահատված գործել է դեռևս խորհրդային տարիներից գոյություն ունեցող Կարս–Գյումրի երկաթուղին:

Հաջորդը: Տարիներ շարունակ Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ավելի վատ վիճակում են, քան մինչև «ֆուտբոլային դիվանագիտությունն» էին: 2009 թ. հոկտեմբերի 10–ին Ցյուրիխում ներկա ուժային կենտրոնների ներկայացուցիչները շատ արագ հավատացին, որ այդ գործընթացը բարեհաջող ավարտ կունենա և ժամանակից շուտ ձեռքերը լվացին: Մինչդեռ նրանց իրական աջակցությունն անհրաժեշտ էր ոչ միայն բանակցությունների ընթացքում, այլև դրանցից հետո: Նրանք պետք է ստիպեին Թուրքիային հավատարիմ մնալ իր պարտավորություններին և վավերացնել արձանագրությունները: Իսկ հիմա ակնհայտ է, որ արձանագրությունները պետք է այլևս համարել զուտ պատմական իրողություն: Ընդ որում, 2008–09 թթ. մենք գնացինք սխալ ճանապարհով, երբ արձանագրություններում մեկտեղվեցին հաշտեցման և կարգավորման գործընթացները: Դա մեթոդաբանորեն խոցելի ուղի էր: Այժմ պետք է գնալ բացառապես կարգավորման ճանապարհով: Պետությունների գործը հարաբերությունները կարգավորելն է, իսկ հաշտեցման գործը պետք է թողնել հասարակություններին: Սա շատ կարևոր տարբերակում է, որը թե Թուրքիայի, թե մեր իշխանությունները պետք է կարողանան ընդունել ու մի ամբողջ գործիքակազմ կառուցել՝ հետևելով այդ տրամաբանությանը: Հայաստան–Թուրքիա հարաբերությունները պետք է սկսել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց և դա պետք է անել առանց բարդ կոմբինացիաների և հավելվածների: Թեև 2015 թ. փետրվարին արձանագրությունները հետ կանչվեցին խորհրդարանից, սակայն որպես միջազգային իրավական փաստաթուղթ, դեռևս դուրս չեն բերվել ընդհանուր քաղաքական օրակարգից:

Մյուս կողմից, Հայաստանի ու Թուրքիայի միջև կան մի շարք խնդիրներ, որոնք կարելի է լուծել առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու:

– Ի վերջո, թուրքական ապրանքները լիուլի են հայկական շուկայում, մեր զբոսաշրջիկները թուրքական հանգստավայրերի ամենաակտիվ այցելուներից են, գործում է Երևան–Ստամբուլ չվերթը և այլն: Գոնե այս ոլորտներում մենք կարո՞ղ ենք կարգավորումներ սահմանել կամ սահմանո՞ւմ ենք արդյոք:

– Այդպիսի շատ ոլորտներ կան: Օրինակ, Թուրքիայում ապրող ՀՀ քաղաքացիների հարցը: Ես անձամբ եմ տեսել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների, ովքեր հանգամանքների բերումով սովորում են այնտեղ: Նրանց կարգավիճակն անհասկանալի է, քանի որ սովորում են առանց որևէ նմուշի վկայական ստանալու: Շենքային պայմաններն աննկարագրելի վատ են: Այս և նմանատիպ այլ հարցեր կարելի է կարգավորել միջազգային կազմակերպությունների աջակցութամբ: Մեկ այլ տարբերակ է այն, որ Թուրքիան համաձայնի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում Ստամբուլում գործող հայկական դիվանագիտական առաքելությանը շնորհել այնպիսի լիազորություններ, որոնցով առավել մեծ օգնություն կցուցաբերվի ՀՀ քաղաքացիներին:

Կամ՝ բիզնեսի առումով: Տարեկան Թուրքիայի տարածք կարող է մտնել ընդամենը 200 հայկական բեռնատար, իսկ թուրքական բեռնատարերի մուտքը Հայաստան անսահմանափակ է: Ինչո՞ւ: Կամ՝ որպեսզի այդ բեռնատարերի վարորդները կարողանան մտնել Թուրքիայի տարածք, պետք է աշխատանքային վիզա ունենան, ինչն ստանալու համար պետք է գնան Վրաստան ու դիմեն Թուրքիայի դեսպանատուն: Սրանք հարցեր են, որոնք կարելի է լուծել: Կարելի է, օրինակ, ՀՀ–ում Վրաստանի կամ ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանատանը պատվիրակել այնպիսի լիազորություններ, որ նրանք Թուրքիայի տարածքում ներկայացնեն Հայաստանի շահերը և հակառակը:

Շատ հարցեր կարելի է լուծել: Միայն թե մեր ԱԳՆ–ն պետք է նախաձեռնություններով հանդես գա ու վերանայի Թուրքիայի հանդեպ որդեգրած կեցվածքը: Ի վերջո, խոսքը մեր երկրի ու նրա քաղաքացիների շահերի մասին է: ՀՀ ԱԳՆ–ն պնդում է, գուցե իրավացիորեն, որ մենք բանակցել ենք, ունենք արձանագրություններ, թող բարի լինեն, դրանք վավերացնեն: Ու դա կրկնում է տարիներ շարունակ: Այնինչ պետք է կամք դրսևորել, ընդունել, որ արձանագրությունները չկան և առաջ գնալ ու մյուս հնարավորությունները ևս փորձել:

Ասում են՝ թուրքերը մեզ հետ չեն ուզում խոսել, չկա քաղաքական կամք: Ստեղծե՛ք այդ հնարավորությունը: Գերմանիան ասում է՝ ուզում ենք ավելի մեծ ներգրավածություն ունենալ Հայաստան–Թուրքիա հարաբերություններում, սա հնարավորություն է, որի վերաբերյալ արժի խորհել:

– Ի դեպ, մի՞թե ԼՂ–ն այն հիմնական հարցն է, որի պատճառով Թուրքիան չի ցանկանում մեզ հետ հարաբերություններ կարգավորել: Միթե՞ կրտսեր եղբոր պատիվը պահելը այդչափ կարևոր է Թուրքիայի համար:

– Երբ ասում ենք, որ 1993–ին Թուրքիան սահմանը փակեց Քելբաջարի պատճառով, դա թուրքական քարոզչական թակարդն ընկնելու ամենալավ ձևն էր: Թուրքիան չէր ուզում սահմանը բացել, ու քարոզչական նպատակով օգտագործեց Քելբաջարի ազատագրումը:

Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար պետք է ունենալ նրա հետ աշխատելու կամք: Բացի այդ, պետք է ցանկացած առիթ ու հարթակ օգտագործել՝ բարձրացնելու հայ–թուրքական հարաբերությունների, նաև սահմանի հարցը: Շուտով մեկնարկելու է Թուրքիա–ԵՄ Մաքսային միության բանակցությունների նոր փուլը: Շատ լավ առիթ է, որ ԵՄ–ում եղած բոլոր դռները թակենք ու հիշեցնենք, որ այս պետությունը 27 տարի է՝ մեզ շրջափակման մեջ է պահում:

Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին Եվրահանձնաժողովը թողարկում է Թուրքիայի առաջընթացի մասին զեկույց: Մինչև 2009 թ. այդ զեկույցներում նշվում էր՝ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը, մինչդեռ 2009–ից հետո այդ նախադասությունը չկա: Պարզ է, որ դա պայմանավորված էր հայ–թուրքական արձանագրություններով: Բայց հիմա կարելի է, չէ՞, ջանքեր գործադրել, որպեսզի նախկին ձևակերպումը վերականգնվի:

Կամ՝ երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, ասում էին՝ մենք կամուրջ ենք դառնալու այլ պետությունների ու ԵՏՄ միջև: Հիմա Թուրքիան ու Ռուսաստանը լավ հարաբերություններ ունեն, հարկավոր է սկսել քննարկումներ, որպեսզի ՀՀ շահերը հաշվի առնվեն, ու Թուրքիան զգա շրջափակումը վերացնելու անհրաժեշտությունը:

Շատ հարցերում մենք կտրված ենք միջազգային գործընթացներից: Մի կողմ ենք քաշվել ու նվազեցրել խնդիրների վրա ազդելու մեր հնարավորությունները: Այս իրավիճակը չի կարող շարունակվել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում․ կա վիրավոր․ նոր մանրամասներ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսությունները չեն կարող առանձին գոյություն ունենալ. Չինաստանի ԱԳ նախարար Ուժեղ Մարտունի. լուսանկարներՄբապեն նշել է, թե որն է եղել իր միակ սխալը «Ռեալում» Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Գտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանՈւշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պարագվայի անկախության օրը Ուկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրա Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանել Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Մահացել է Շողիկ Ոսկանյանը Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Հրդեհ է բռնկվել Նուռնուսում գտնվող տներից մեկի տանիքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԿրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը «Սևան»-ի քրեակատարողական ծառայողները կնոջ են ձերբակալել Սկանդալ՝ «Եվրատեսիլի» բեմում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչՏղամարդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության առջև բարձրաձայն փռշտալու համար«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանՓոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԻրանը Ռուսաստանի հետ քննարկել է հարստացված ուրան պահելու առաջարկը Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանԱնժամանակ կյանքից հեռացել է Նարեկ ՂարիբյանըՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս Փաշոյան