Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրաքյան Քրդստանն ու թուրքական քրդերը. անկախության հանրաքվեն կդառնա՞ շղթայական. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար Վահրամ Տեր–Մաթևոսյանը

– Քրդաբնակ շրջաններ ունեցող չորս երկրները՝ Իրաքը, Իրանը, Սիրիան և Թուրքիան, դեմ են արտահայտվել Իրաքյան Քրդստանի՝ անկախության հանրաքվե անցկացնելու մտադրությանը: Սակայն դատելով նրանց հայտարարություններից՝ մտահոգվելու ամենամեծ պատճառն ունի Թուրքիան: Իսկապես այդպե՞ս է:

– Այո: Մերձավոր Արևելքում քրդերի դեմ ամենահետևողական պայքարը միշտ վարել է Թուրքիան: Եվ այժմ Թուրքիան նորից դեմ է առնում մի խնդրի, որը, նրան թվում էր, կարողացել էր ինչ–որ կերպ լուծել:

2000–ականների վերջին Թուրքիան կարողացավ «աշխատաոճ» գտնել Իրաքյան Քրդստանի հետ: Այն է՝ ոչ թե գնալ հակամարտության, այլ փորձել նրան ներգրավել տարբեր բիզնես–ծրագրերում, նախաձեռնություններում, ինչի արդյունքում Իրաքյան Քրդստանի համար Թուրքիան պետք է դիտվեր ոչ թե հակառակորդ, այլ գործընկեր: Թուրքիայի կողմից դա բավականին հաշվենկատ քայլ էր, որը կարողացավ ցանկալի արդյունք ապահովել առնվազն 10 տարի: Թուրքական կապիտալի ներկայությունն Իրաքյան Քրդստանում հսկայական էր: Էրբիլ այցելողները դժվարանում էին այն տարբերել թուրքական այլ քաղաքներից՝ նկատի ունենալով թուրքական բրենդների առատությունը:

Ի հավելումն այս ամենի, թուրքական պետությունը չկարողացավ աշխատանքի ընդունելի բանաձև գտնել իր տարածքում ապրող քրդերի հետ: Ճիշտ է, Թուրքիայի քրդերը տասնամյակների ընթացքում մի քանի անգամ փոխել են իրենց առաջնահերթությունները: Եթե 1970–80–ականներին Օջալանը պայքարում էր անկախության համար, ապա 90–ականներին շեշտը դրվեց ավելի շատ մշակութային, քաղաքական ինքնավարության վրա: Իսկ այսօր քրդական տարբեր ուժեր հանդես են գալիս միանգամայն այլ, հաճախ իրարամերժ առաջնահերթություններով: Ինչ էլ լինի, նրանց կառավարելի պահելու բանաձևը Թուրքիան այդպես էլ չկարողացավ գտնել: Այնպես որ, Թուրքիան իրական պատճառներ ունի լուրջ մտահոգություններ ունենալու այս հանրաքվեի առնչությամբ, քանի որ այն կարող է անկայունության հերթական ալիքի պատճառ դառնալ:

Ուստի եթե Իրաքյան Քրդստանը, այնուամենայնիվ, գնա այդ քայլին, Թուրքիայի հակազդեցությունը լինելու է բացասական: Վերջիվերջո, դա կդառնա նախադեպ: Այն շղթայական ռեակցիան, որն այդ ֆենոմենը կարող է առաջացնել Թուրքիայում, բավականին անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ:

– Իսկ Թուրքիայի քրդական համայնքն ինչ–որ կերպ արձագանքե՞լ է իրաքյան քրդերի մտադրությանը:

– Թուրքիայի քրդական համայնքի ներսում իսկապես ճգնաժամ կա: Նախ, այն խիստ աղճատված ու տարաբևեռ է: Նույնիսկ նրանց թվի վերաբերյալ հստակ պատկերացում չկա: Կան միայն մոտավոր հաշվարկներ: Մյուս կողմից, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը, ըստ էության, գլխատված է, ղեկավարությունն անազատության մեջ է: Ուստի քաղաքական գործընթացների վրա ազդել չեն կարող: Իսկ փոքր կուսակցություններն ու միություններն էլ ինֆորմացիոն բլոկադայի մեջ են՝ երկրի հարավարևելյան հատվածներից ինֆորմացիոն հոսքերը բավականին սուղ են: Ես կոնկրետ որևէ արձագանք չեմ լսել, սակայն ընդհանուր առմամբ տրամադրվածությունը պետք է լինի դրական:

– Տեսակետ կա, որ քրդական հարցը կարող է դառնալ Թուրքիայի փլուզման նախապատճառը կամ հիմքը: Իսկապե՞ս այդպես է:

– Որ քրդական հարցը Թուրքիայի պետականության հիմքերը սասանող ամենակարևոր գործոններից է, երկու կարծիք լինել չի կարող: Եվ եթե Թուրքիայի իշխանությունները շարունակեն այս հարցի նկատմամբ վարել ջայլամի կամ բռնի ուժի օգնությամբ այն ճնշելու քաղաքականություն, ապա խնդիրը առնվազն կշարունակի մնալ թուրքական պետականության հիմքերը սասանող հնարավոր գործոններից մեկը:

Քրդական խնդիրը լուծելու ամենապատեհ առիթը 2011–12 թթ. նոր Սահմանադրություն ընդունելու պահն էր: Այն ժամանակ քրդերը հստակ դիրքորոշում ունեին: Սահմանադրության 66–րդ հոդվածը պետք է փոխվեր, իսկ այն սահմանում էր, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրք են: Կարծես թե, քրդերը այդ առնչությամբ նախնական պայմանավորվածություն ունեին: Նաև խնդիր էր դրված երկրի ներսում ապահովելու քրդերի մշակութային ինքնավարության տարրական իրավունքները: Սակայն նրանց պահանջներն անտեսվեցին: Ուստի բոլոր հիմքերը կան պնդելու, որ Թուրքիայում քրդական հարցը ավելի կխորանա, քանի դեռ թուրքական իշխանությունները հակված են վերացնելու խնդրի հետևանքները, այլ ոչ թե պատճառները: Պատմությունը կշարունակվի կրկնվել՝ նորանոր մարտիկներ կհամալրեն Քրդական աշխատավորական կուսակցության շարքերը, իսկ Թուրքիան էլ կշարունակի պայքարել ՔԱԿ–ի դեմ: Այս առնչությամբ պետք է հստակ ձևակերպենք, որ Թուրքիայում ընթանում է քաղաքացիական պատերազմ:

Ի դեպ, թուրքական պետականության հիմքերը խաթարելու տեսանկյունից քրդական հարցից բացի կան այլ գործոններ նույնպես: Թուրքական իշխանություններն էլ են շատ լավ հասկանում, որ դա ինքնությունների խնդիրն է: Տարիներ շարունակ երկրում գործող ճնշող գաղափարախոսությունը՝ քեմալականությունը, պարտադրել է մեկ միավորող ինքնություն՝ քեմալական ազգայնամոլությունը, համաձայն որի՝ Թուրքիայում ապրում են միայն թուրքեր: Բայց հանկարծ ի հայտ են գալիս 150 այլ ինքնություններ, որոնք հայտ են ներկայացնում ցույց տալու, որ պետական կաղապարված այդ գաղափարախոսությունը սին էր: Եվ հիմա Թուրքիայում ինքնությունների վերագտնման պայքար է:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր