Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՏՄՊՊՀ-ն մերժեց «Վալլետտա» ընկերության բողոքն ընդդեմ «Բուրգեր Արմի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Վալլետտա» ընկերությունը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ),  ներկայացնելով դիմում-բողոք «Բուրգեր Արմ» ընկերության դեմ, որտեղ նշված է, որ ընկերությունը իրավասու չէ օգտագործելու «BURGER KING» ապրանքային նշանը, քանի որ այդ անունով սննդի սպասարկման կետ բացելու և համբուրգերներ պատրաստելու իրավունքը պատկանում է իրենց:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վալլետտա» ընկերությունը Հանձնաժողովին խնդրել է արգելել վերոնշյալ ընկերության կողմից «BURGER KING» անվանման օգտագործումը՝ այն համարելով անբարեխիղճ մրցակցություն: Վերոնշյալ բողոքի հիման վրա Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի շրջանակում կատարվել է համակողմանի ուսումնասիրություն:

 «Վալլետտա» ընկերության բողոքն ընդդեմ «Բուրգեր Արմ» ընկերության արդարացի չէ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճանապարհով «Վալլետտա»-ն փորձում է սահմանափակել եւ մուտքի խոչընդոտներ ստեղծել «Բուրգեր Արմ» ընկերության գործունեության համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

 «Բուրգեր Արմ» ընկերության կողմից շահագործվող «BURGER KING»-ը գործում է «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում և զբաղվում է արագ սննդի պատրաստմամբ և իրացմամբ: Ընկերության գործունեության ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ այն հանդիսանում է ամերիկյան «Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ընկերության հայաստանյան բացառիկ ներկայացուցիչը, որը Հայաստանում գործում է ֆրանչայզինգի պայմանագրի հիման վրա: Ի պատասխան իրենց դեմ ուղղված բողոքի, ընկերությունը Հանձնաժողովին պարզաբանել է. «Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ընկերությունը արագ սննդի բնագավառում ամբողջ աշխարհում ֆրանչայզինգի միջոցով ռեստորանային ծառայություններ մատուցող և սննդամթերք առաջարկող առաջատար ընկերություններից է, որը հանդես է գալիս «BURGER KING» ապրանքային նշանի ներքո, և սպառողներն ամբողջ աշխարհում երկար ժամանակ արդեն ճանաչում են այս բրենդը, որն առաջին անգամ օգտագործվել է 1954թ. և գրանցված է աշխարհի ավելի քան 125 երկրում»: Պատասխանի մեջ նշված է նաև, որ ամերիկյան հայտնի ընկերությունը այդ անվանմամբ գործունեություն իրականացնելու բացառիկ իրավունքը բոլոր փաստաթղթերով փոխանցել է իրենց: «Բուրգեր Արմ» ընկերության կարծիքով, բողոքող կողմն ինքն է փորձում օգտագործել սպառողին արդեն հայտնի բրենդի անվանումն ու վնաս պատճառել իրական իրավատիրոջը: «Վալլետտան» Հանձնաժողովին տեղեկացրել է, որ ունի երկու գործող սննդի կետ՝ «BURGER KING» անվանմամբ: Սակայն ՏՄՊՊՀ-ի մասնագետների կողմից կատարված դիտանցումներով պարզվել է, որ Մաշտոցի պողոտայում գործում է այլ տնտեսավարողի պատկանող միայն մեկ կրպակ, որը «Վալլետտայի» հետ կնքած պայմանագրի հիման վրա օգտագործում է «BURGER KING» նշանը: Իսկ բողոքող կողմ հանդիսացող «Վալլետտան» նման անվանմամբ սննդի սպասարկման կետ երբևիցե չի շահագործել:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան