Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սպասեք հենց նրան

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Սերը երկուսի միջեւ միաժամանակ է առաջանում։ Երբ զգացմունքներն անպատասխան են կամ միակողմանի, դժվար թե դրանից սեր հասունանա։

Դուք կարող եք հերքել եւ պնդել, որ ճանաչում եք զույգերի, որոնց միջեւ սերը սկզբում միակողմանի է եղել, հետո նոր փոխադարձի վերածվել, սակայն հոգեբաններից շատերն այդ տեսակետին չեն։

Հոգեբաններն ավելի շատ հակված են նրան, որ տվյալ դեպքում «չսիրող» կողմի մոտ առաջացել է հարմարավետության, սեփական ապագայի հանդեպ վստահության, միայնակության հանդեպ վախից ազատման զգացում։

Սիրահարվածությունը երկուսի միջեւ առաջանում է միանգամից։
Իհարկե, ոչ բոլոր դեպքերում են սիրահարված զույգերն այնքան համբերատար լինում, որ այդ զգացումը վերածեն մեծ սիրո, սակայն մի բան հաստատ է. նրանց աստծո կողմից տրվում է այդ հնարավորությունը։
Եթե մարդիկ իրար համար են նախատեսված, ապա երկուսն էլ դա զգում են, հասկանում են, նրանց իրար հետ հետաքրքիր է։

Եթե առաջին ժամադրություններից հետո ծագում են այնպիսի մտքեր, ինչպիսիք են. «խոստացավ, բայց չզանգեց», «նամակը ստացավ, բայց չպատասխանեց», «անձնական կյանքը դասավորելու ժամանակը չէ», «ավելի լավ է գնամ ընկերներիս հետ հանդիպման», ապա չարժե այդ մարդու հետ հետագայի ծրագրեր կապել։ Սա նշանակում է, որ ձեր մեջ «հենց դա» տեղի չի ունեցել։ Այդ պահից սկսած դուք սկսելու եք բարդ եւ լարված կերպով կառուցել հարաբերությունները։
Երբ մարդիկ զգում են իրար, երկուսն էլ սկսում են փայփայել իրար հանդեպ միեւնույն զգացմունքները։

Մյուսն անսպասելիորեն չի անհետանում, քանի որ զգում է, որ այդպիսով ցավ կպատճառի ձեզ։
Մյուսը ձեր վերաբերմունքն անպատասխան չի թողնի, քանի որ կփայփայի ձեր հարաբերությունները։
Դուք չեք սկսի անհանգստանալ այն մասին, թե արդյոք ձեր միջեւ կապ կա, որովհետեւ անդադար ստանալու եք ձեր միջեւ զգացմունքների եւ էմոցիաների հաստատում։
Նա ձեր հանդեպ անկեղծ եւ բաց է լինելու եւ դուք եւս ցանկանալու եք այդպիսին լինել։
Շատերը պարզապես համբերություն չեն ունենում սպասելու «հենց նրան»։

Դուք կարող եք հարցնել, թե ի՞նչ անել, որքա՞ն սպասել, մնալ միայնա՞կ…
Իհարկե յուրաքանչյուրի դեպքում տարբեր է. ինչ-որ մեկը նրա հետ է, ում հետ չպիտի լիներ, մյուսը որոշել է, որ ավելի լավ է մենակ լինել, քան չսիրած մարդու հետ եւ այլն…
Կան նաեւ մարդիկ, ովքեր ուրախանում են իրենց կյանքով անկախ տարիքից, գնահատում են կյանքի յուրաքանչյուր պահը, սիրում են աշխարհն ու մարդկանց, եւ հավատում են, որ ինչ-որ տեղ ապրում է նա, ով նախատեսված է հենց իր համար։
Նա կարողանում է լսել իր ներքին ձայնին եւ առաջնորդվում է դրանով։ Օրինակ ինչ-որ մեկը օտար լեզուներ է սովորում եւ անսպասելիորեն իր երջանկությունը գտնում ուրիշ երկրում, ինչ որ մեկը գիտական գործունեությամբ է զբաղվում ու մի անգամ սեմինարին հանդիպում իր միակին… Յուրաքանչյուրն իր բաղադրատոմսն ունի։
Ամենակարեւորը հավատացեք, որ «Հենց այդ մարդը» արժանի է, որ սպասեք իրեն։

ԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Մենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար