Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի զարգացման գործում Ճապոնիայի ունեցած ներդրումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 14-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ Հայաստան նրա այցի արդյունքում կծնվեն հայ-ճապոնական փոխգործակցությանն ուղղված նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնք կհարստացնեն միջպետական հարաբերությունների օրակարգը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկկողմ հարաբերությունները հաջողությամբ են զարգացել՝ վերջին տարիներին արձանագրելով դրական դինամիկա, որին, Նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստել են 2010թ. Տոկիոյում ՀՀ դեսպանության և 2015թ. Երևանում Ճապոնիայի դեսպանության բացումը: 

Հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2012թ. հունիսին Ճապոնիա կատարած իր այցը և Ճապոնիայի Կայսեր ու վարչապետի հետ ունեցած արդյունավետ հանդիպումները: 

Ընդգծելով, որ Հայաստանի անկախությունից ի վեր Ճապոնիան իր պետական ծրագրերի միջոցով շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը, Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել այդ երկրի կառավարությանը և բարձր գնահատել վարկային, դրամաշնորհային, տեխնիկական աջակցության ու այլ ծրագրերի միջոցով Հայաստանի զարգացման գործում Ճապոնիայի ունեցած ներդրումը, որտեղ մեծ է հատկապես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության դերը:

Սերժ Սարգսյանը և Շինիչի Կիտաոկան գոհունակությամբ են խոսել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տարերային աղետների կանխարգելման, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին և երկուստեք պատրաստակամություն հայտնել ընդլայնելու առկա փոխգործակցությունը:

Շինիչի Կիտաոկան մեծ ջերմությամբ է խոսել հազարամյակների պատմություն ունեցող հայկական քաղաքակրթության, մշակույթի մասին, որին, իր խոսքով, քաջածանոթ է մասնագիտության բերումով:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ