Սև պաղպաղակ․ ինչպե՞ս պատրաստել այն
ՖՈՏՈՎերջին շրջանում սև պաղպաղակը գնալով ավելի նորաձև ու տարածված է դառնում։ Ի սկզբանե նման պաղպաղակ պատրաստել են միայն Ճապոնիայում, սակայն այժմ այն հասանելի է նաև Ամերիկայում ու Եվրոպայում։
Սև գույնն ապահովում են քունջութի սև սերմերը, որոնք վաճառվում են համեմունքների խանութներում։
Անհրաժեշտ է՝
- Յուղոտ կաթ- 250մլ
- Յուղոտ սերուցք- 250մլ
- Ձվի դեղնուց- 4 հատ
- Սև քունջութի սերմերի մածուկ- 4ճ գդալ
- Շաքարավազ- բաժակի 0,5 մասը
- Վանիլին- 10գր
Պատրաստման եղանակը՝
- Կաթն ու սերուցքի կեսը խառնեք, դրեք կրակին ու եռացրեք
- Փոքրացրեք կրակն ու թողեք ևս 1 րոպե
- Վանիլինը, ձվի դեղնուցն ու շաքարավազը խառնեք բլենդերի օգնությամբ
- Աստիճանաբար ավելացրեք կաթնային զանգվածն ու շարունակեք խառնել։ Որոշ ժամանակ անց վերադարձրեք կրակի վրա
- 2-3 րոպեից հետո պետք է միատար զանգված ստացվի
- Ավելացրեք քունջութի մածուկն ու խառնեք
- Երբեմն խառնելով՝ սառեցրեք զանգվածը
- Մնացած սերուցքը հարեք ու լցրեք սառը զանգվածի վրա, խառնեք
- Ստացված պաղպաղակը դրեք սառնարանն ու սպասեք, որ սառչի
Բարի ախորժակ ))
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



