Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վիշեգրադսկայա խումբ»–ԵՄ կոնֆլիկտը թեժացել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրահանձնաժողովը իրավական գործընթաց է սկսել ԵՄ երեք անդամների՝ Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի դեմ, որոնք, տարին սկսելուց ի վեր, փաստացի հրաժարվել են ներգաղթյալներ ընդունել Բրյուսելի կողմից հաստատված կանոններով ու քվոտայով: Եվրոպական մամուլի փոխանցմամբ՝ Բրյուսելն արդեն իսկ ծանուցումներ է ուղարկել Վարշավա, Բուդապեշտ և Պրահա, և այժմ երեք երկրներն էլ ստիպված են կանգնել ԵՄ ներքին կանոնադրությունը խախտելու հարցով հետաքննության, այնուհետ նաև՝ հնարավոր պատիժների փաստի առջև: «Ռոյթըրզի» ճշտմամբ, սրանից երկու տարի առաջ Բրյուսելում համաձայնեցված քվոտաների համաձայն, նախատեսված էր մինչև 2017 սեպտեմբեր ամիսը Միջերկրական ծովով Աֆրիկայից Իտալիա և Հունաստան մտած շուրջ 160000 ներգաղթյալների ԵՄ տարբեր երկրներում տեղավորել:
 
Բայց, պարզվում է, 160000 փախստականներից միայն 20000–ն են ցայսօր պատշաճ ընդունելության արժանացել, և դա նաև այն պատճառով, որ «Վիշեգրադսկայա խումբը»՝ Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի ընդգրկմամբ, շարունակում է ընդդիմանալ Բրյուսելին: Օրինակ՝ Չեխիան, որ պարտավորվել էր առնվազն 1600 ներգաղթյալ ընդունել, ընդամենը 12–ին է ապաստան տվել: Լեհաստանի՝ 7000 ներգաղթյալներ ընդունելու պարտավորությունը նույնիսկ : մեկ քառորդով չի կատարվել: Նույն վիճակն է նաև մնացած երկրներում, որտեղ համապատսխանաբար 1200 և 1300 փախստականների մերժել են տանիք տրամադրել: «Մենք կարծում ենք, որ Եվրահանձնաժողովն արդարացի չէ, և Վիշեգրադյան խմբի երկրներին պատժելու՝ նրա ծրագրերը անհիմն են: Անվտանգության քաղաքականությունը, նախ և առաջ, ազգային–պետական քաղաքականություն է»,– հարցի առնչությամբ երեկ հայտարարել է Լեհաստանի ՆԳ նախարար Մարիուշ Բլաշակը և հավելել, թե Բրյուսելի քաղաքականությունը վտանգում է ողջ Եվրոպան՝ ներգաղթյալների նոր հոսքի առիթ դառնալով:
 
Սրան հետևել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշիկովսկու խոսքը, ըստ որի՝ «Լեհաստանն ու ողջ խումբը համաձայն չեն Բրյուսելի շանտաժի քաղաքականության այն կոնցեպցիային, ըստ որի՝ եթե մենք սոլիդարություն չդրսևորենք և չընդունենք միգրանտներին, կպատժվենք ֆինանսապես և զրկվենք բոլոր կոմպենսացիաներից»,– հայտարարել է Վաշիկովսկին: Իսկ ահա Հունգարիայում, որտեղ այս պահին կրքերն առանց այդ էլ լարված են սիրիացի փախստական Ահմեդ Համեդին տասը տարով ազատազրկելու առիթով՝ Բրյուսելում բարձրացված աղմուկի պատճառով (երիտասարդը հարձակվել էր իրավապահների վրա և չեզոքացվել), ավելի կոպիտ են արտահայտվել: Վարչապետ Վիկտոր Օրբանը, BGNES–ի փոխանցմամբ, հայտարարել է, թե Բրյուսելը փաստացի միայն ահաբեկիչներին է աջակցում: «Չեմ հասկանում՝ ինչու է Բրյուսելին թվում, թե մենք ինչ–որ կանոններ ենք խախտել: Մենք պաշտպանում ենք եվրոպական պայմանագիրը, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների միջև բաշխված պատասխանատվության տերն ենք: Այդ Բրյուսելն է փոխել իր դիրքորոշումը՝ աջակցելով ահաբեկիչներին, ոչ թե մենք»,– ասել է Օրբանը:
 
ԵՄ–ում, սակայն, անհողդողդ են: Չճշտված դիվանագիտական աղբյուրները եվրոպական մեդիային տեղեկացրել են, որ այժմ արդեն Բրյուսելից պիտի կոշտ արձագանք ակնկալել, ինչը հաստատ սկանդալիստներին չի ուրախացնի...
 
 
Գոհար Սիմոնյան
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan