Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծխախոտը կարող է տղամարդկանց մոտ հանգեցնել սեռական անկարողության՝ էրեկցիայի խանգարման. սեքսոլոգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծխելու դեմ պայքարի մեթոդները, որոնք առաջարկում է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և նրա՝ ծխողների հասցեին արված արտահայտությունները, տարաբնույթ մեկնաբանությունների արժանացան:
 
Սեքսոլոգ Անդրանիկ Ղարիբյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարի առաջարկածն ընդունված տարբերակ է: Ըստ նրա՝ ծխախոտի գինն ամբողջ աշխարհում բավականին բարձր է: Մեր զրուցակիցը կողմ է հանրային վայրերում ծխելու արգելքին: «Ծխողներն այս դեպքում վտանգում են նաև դիմացինի առողջությունը: Թող նրանց համար առանձնացված վայրեր լինեն»,-ասաց Անդրանիկ Ղարիբյանը:
 
Դիտարկմանը, թե արգելքները կարող են հակառակ ազդեցություն ունենալ, բժիշկը պատասխանեց. «Հաշվի առնելով ֆինանսական դժվարությունները՝ չեմ կարծում, թե շատ գումար ծախսեն: Դրա այլընտրանքը կա. գուցե սկսեն թութուն ծխել: Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ այս մեթոդը կարող է լինել արդյունավետ»: Անդրադառնալով սեռական կյանքի վրա ծխախոտի բացասական ազդեցություններին` մասնագետն ընդգծեց, որ այն կարող է տղամարդկանց մոտ հանգեցնել սեռական անկարողության՝ էրեկցիայի խանգարման: «Գլխավորն անոթների բավարար արյունամատակարարումն է դեպի սեռական օրգան: Սակայն ծխախոտը սպազմի է ենթարկում անոթները, դրանք նեղանում են և բավարար արյան հոսք չի մատակարարվում, որի հետևանքով առաջանում է էրեկցիայի խանգարումը»,-ասաց սեքսոլոգը՝ հավելելով, որ այդ խնդիրն ակնհայտ է դառնում 40 տարեկանից հետո:
 
Անդրանիկ Ղարիբյանը հայտնեց, որ, ըստ ամերիկյան սեքսոլոգների հարցումների, օրը նույնիսկ 15 գլանակ ծխող տղամարդկանց 83%-ն ունենում է էրեկցիայի հետ կապված խնդիր: Մասնագետն ավելացրեց, որ հաջորդ խնդիրը կապված է սերմի որակի հետ: «Սիգարետի մեջ պարունակում է 3500 թունավոր նյութ: Դրանցից գլխավորը՝ նիկոտինը, նույնպես ազդում է սերմի վրա»,-շեշտեց բժիշկը:
 
Մասնագետը խոսեց նաև կանանց առողջության վրա ծխելու բացասական ազդեցության մասին՝ ընդգծելով, որ դա կարող է անպտղության պատճառ հանդիսանալ, խանգարել պտղի ներարգանդային զարգացմանը, ինչը մեծացնում է ժառանգական հիվանդությունների և արատների հավանականությունը:
 
Լևոն Փանոսյան
Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք Չալաբյան«Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN ԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում. Պենտագոն ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել էՈւժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա Սողոմոնյան21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականիցԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնումԵրևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ