Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անկարայում պայթյունների հետեւանքով զոհվածների տարբեր թվաքանակներ են հաղորդվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անկարայում հոկտեմբերի 10-ի առավոտյան երկաթուղային կայարանի մոտ թուրք-քրդական բախումներին վերջ դնելու խաղաղության կոչերով հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետեւանքով զոհվածների տարբեր թվաքանակներ են հաղորդվում:

Թուրքական «Միլիեթ» թերթը հայտնում է, որ պաշտոնական տվյալներով` պայթյուններից զոհվել է 97 եւ վիրավորվել 246 քաղաքացի: Զոհվածներից 92-ի ինքնությունն արդեն հայտնի է:

LifeNews կայքը հայտնում է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 126-ի, վիրավորների թիվը` մոտ 400-ի:

Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորներ ունեցող միակ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կարծիքով` պայթյունների հետեւանքով զոհվել է 128, վիրավորվել 516 մարդ: 

ANF News կայքը հայտնել է, որ Թուրքիայի հանրային աշխատավորների արհմիությունների համադաշնությունը (KESK), Հեղափոխական աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիան (DISK) եւ Մարդու իրավունքների միությունը (IHD) այսօր առավոտյան Անկարայում քուրդ-թուրքական բախումների դեմ հանրահավաքից առաջ տեղի ունեցած երկու պայթյունների համար մեղավոր է համարել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը (AKP) եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: 

Հիշյալ ՀԿ-ների` այդ մասին տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մահապարտ ահաբեկիչների գլխավոր թիրախը եղել է հանրահավաքին եկած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամների ավտոմեքենաների շարասյունը, ինչով ցանկացել են սպանել երկրում խաղաղություն եւ հաշտություն ցանկացողներին:

Կազմակերպությունների ղեկավարները հայտարարության մեջ նշել են, որ չեն հրաժարվելու Թուրքիայում քաղաքացիների միջեւ համերաշխության եւ խաղաղության համար իրենց պայքարից:

Միջադեպի առնչությամբ HDP-ի համնախագահ Սալահեթդին Դեմիրթաշը ուշադրության է հրավիրել այն բանի վրա, որ Անկարայի կոտորածը համընկել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների կողմից զինադադար հայտարարվելու ժամանակաշրջանի հետ:

«Մենք դեմ դիմաց կանգնած ենք մաֆիայի վերածված, մարդասպան դարձած եւ սերիական մարդասպանի պես իրեն պահող պետական հասկացության առաջ», -ասել է Դեմիրթաշը:

Թուրքիայում թուրք-քրդական բախումներն ահագնացել են երկու ամիս առաջ Ուրֆայի Սուրուչ քաղաքում քրդական երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից ի պաշտպանություն Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ սիրիացի քրդերին աջակցելու համար անցկացվող հավաքի ժամանակ իրականացված պայթյունից հետո, որի ժամանակ 32 մարդ սպանվել, 100-ից ավելի մարդ վիրավորվել էին:

ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ