Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գրին քարտ երազող հայերը. նրանց թիվն աճում է. մեկ տարում՝ 56 հազար դիմում, իսկ քանի՞սն են շահում. «ՀԺ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների համար նպատակ դարձած ԱՄՆ քաղաքացիություն ստանալու մտայնությունը տարեցտարի սաստկանում է: Դա է վկայում Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից armtimes.com-ին տրամադրված տվյալների համադրությունը: Դեսպանատանը մեզ տրամադրեցին վիճակագրական տվյալների մի բազա, որտեղ նշված է, թե որքան քաղաքացի է «Գրին քարտ»-ի համար դիմել իրենց, քանիսն են վիճակահանությամբ ստացել վիզա, որպեսզի հետագայում դիմեն ԱՄՆ կառավարությանը քաղաքացիություն ստանալու համար: Ամենաթարմ տվյալը 2015 թվականինն է, քանի որ 2016 թվականի վիճակահանության արդյունքները դեռ չեն ամփոփվել:

Միայն 2015 թվականին Հայաստանից «Գրին քարտի» համար մուտք է արվել 56 հազար 519 դիմում, որը պարունակել է 131 հազար 88 քաղաքացու տվյալ: 2014 թվականին դիմումների թիվը կազմել է 48 հազար 867, քաղաքացիների թիվը՝ 113 հազար 681, իսկ 2013 թվականին մուտք է արվել 42 հազար դիմում, որում եղել է 97 հազար 679 անուն: Նշենք, որ 1 դիմումում կարող է լինել դիմումատու քաղաքացու եւ, օրինակ, նրա կնոջ անունը: Մեկ այլ դեպքում կարող է դիմումատուն լինել դիմում գրած նույն տղամարդու կինը եւ նրա դիմումում կրկին լինի նախորդ դիմումատուի` նրա ամուսնու անունը: Այսինքն՝ 2015 թվականի 131 հազար 88 քաղաքացու մեջ կարող են եւ լինել կրկնվող տվյալներ:

2015 թվականին Հայաստանից մուտք արված 56 հազար 519 դիմումից պատահականության սկզբունքով համակարգիչն ընտրել է 2 հազար 49 դիմումատուի, որոնք նախ` ստացել են ԱՄՆ մուտքի վիզա, որից հետո կարող են դիմել արդեն քաղաքացիության համար: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանից 2015 թվականին եղել է ընդամենը 13 հազար 986 դիմում, Վրաստանից՝ 24 հազար 916 դիմում:

Եվրոպա մայրցամաքից 2015 թվականին ամենաշատը շահած քաղաքացիները հետեւյալ երկրներից են՝ Ուկրաինան (4679), Ուզբեկստանը (4368), Ռուսաստանը (4103), Թուրքիան (3688), Մոլդովան (2809), Ալբանիան (2946): Հայաստանը 7-րդն է շահած 2049 քաղաքացու թվով:

Դեսպանատան տեղեկատվական բաժնից մեզ պարզաբանեցին, որ «Գրին քարտ»-ի խաղարկությունը ԱՄՆ քաղաքացիության տանող միակ ուղին չէ: ԱՄՆ քաղաքացիություն կարող են ստանալ ե՛ւ վիճակահանությամբ, որը բազմազանության քաղաքականության դրսեւորումն է, ե՛ւ ներգաղթի դիմումով, որի համար դիմումատուն պետք է լինի ԱՄՆ քաղաքացի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարում