Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հակոբ Սանասարյան. «Ամուլսարից անտեղյակ մարդիկ կգովաբանեն Ռուբեն Վարդանյանին, խնդիրը հասկացողները՝ կանիծե՞ն». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրակի օրը տեղի ունեցավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակաբաշխությունը, որի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը միաժամանակ Ամուլսարի հանքի վարկատու «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի անդամներն են:

Հայտնի բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի մի կողմից «Ավրորայի» մրցանակաբաշխությունը կազմակերպելու, մյուս կողմից էլ՝ վտանգավոր հանքարդյունաբերությանը, մասնավորապես՝ Ամուլսարի ծրագիրը հովանավորելու հետ կապված՝ կարծիք է հայտնել Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Ըստ Սանասարյանի. «Մի կողմից հոսում են բարեգործական կոչված, անվերադարձ դրամաշնորհներ, մյուս կողմից կողոպտվում է, քայքայվում, փոշիանում երկիրը: Ես չեմ կարծում, որ Ռուբեն Վարդանյանը լիովին հասկանում է իր արածը: Նա հավանաբար չգիտի, որ Ամուլսարի շահագործումը նշանակում է ոչնչացնել Որոտան և Արփա գետերը, որոնցով տարեկան հոսում է 1 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետր ջուր, որն ամբողջովին կթունավորվի ու կաղտոտվի: Տարիների ընթացքում այդ գետերի հովիտները դառնալու են ապրելու համար ոչ պիտանի, բնակչությունը այդ տարածքներից արտագաղթելու է»:

Բնապահպանը նաև կարծում է, որ բազմակողմանի զարգացած լինելուն զուգահեռ մարդը չի կարող բոլոր բնագավառները խորությամբ հասկանալ և ընկալել: «Եթե նա գոնե մի քանի ամիս ուսումնասիրի խնդիրը, կհասկանա՝ ինչ է»,– ասաց նա:

Բացի այդ Հակոբ Սանասարյանը «Փաստի» հետ զրույցում մի առաջարկ արեց, ըստ որի այն մեծահարուստները, պետական պաշտոնյաները, ովքեր Հայաստանի քաղաքական կաթսան են համարվում, գոնե մեկ անգամ պետք է մի լսարանում հավաքվեն, որտեղ իրենց 2–3 մասնագետ ցույց կտան, թե ինչպիսի աղետ է իրենից ներկայացնում հանքարդյունաբերության արագացված թափը, մասնավորապես՝ Ամուլսարի շահագործումը Հայաստանի համար:

Մյուս կողմից էլ, ըստ Սանասարյանի՝ մի ծախու պրոֆեսոր իր աշխատավարձը ապահովելու համար կարողանում է համոզել մարդկանց, որ այդ ամենը ոչ մի վտանգ չի ներկայացնում:

«Ռեալ կարելի է մտածել, որ Ռուբեն Վարդանյանն այդ խնդրից տեղյակ չի, այսինքն՝ լսել է Ամուլսարի մասին, գիտի որ այնտեղ 2 գետ կա, բայց չգիտի՝ ինչ աղետով է հղի այն, ինչ անդառնալի հետևանք է ունենալու Հայաստանի համար: Սա կործանման ծրագրերից մեկն է: Ամենակուսական մասը մորթոտում ենք»,– ասաց մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը, թե մի կողմից «Ավրորայի» մրցանակաբաշխությունից հրճված հայերը, մյուս կողմից բնապահպանների ու գիտակից մարդկանց ցավն ու ապրումները հանքարդյունաբերության արդյունքում բնական ռեսուրսներին հասցվող վնասի համար, կարելի՞ է միմյանց կողքին դնել՝ Սանասարյանը պատասխանեց, որ կան մարդիկ, ովքեր կարողությունների և ինֆորմացիայի մատչելիության առումով կարող է չիմանան, թե ինչն է Հայաստանին խոշոր օգուտներ կամ վնասներ հասցնում: Այդ մասսան, իհարկե, հիացած պիտի լինի Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ, իսկ բոլոր նրանք, ովքեր խնդիրը հասկանում են, միայն պետք է անիծեն նրան:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը