Նիհարելը կնոջ օրգանիզմի համար օգտակար է
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում կանանց մոտ քաշի նվազումը.
Ամերիկացի գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում հայտնաբերել են, որ կանանց մոտ քաշի նվազումը իջեցնում է անմիզապահության հաճախականությունը:

Մասնագետները պնդում են, որ նրանց կողմից օգտագործված նիհարեցման ծրագիրը ներառում էր սննդակարգ, ֆիզիկական վարժություններ, վարքային մարզումներ:

Հետազոտությանը մասնակցել են մարմնի ավելորդ քաշով 338 կանայք, որոնց մոտ շաբաթվա ընթացքում նկատվում էր անմիզապահության մինչև 10 դեպք: Քաշի նվազեցման վեցամսյա ծրագրից հետո մասնակիցները կորցրեցին միջին հաշվով 7,7 կգ քաշ, իսկ անմիզապահության դեպքերի հաճախականությունը նվազեց 47%-ով:

Փորձի արդյունքների վրա հիմնվելով հետազոտողները խորհուրդ տվեցին կշռի նվազեցման ծրագիրը ներառել ճարպակալման խնդիրներով կանանց անմիզապահության առաջին կարգի թերապիայի մեջ:
Անի Գևորգյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



