Երևան, 23.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետը հանձնարարեց ներկայացնել սնանկացման գործընթացների առողջացման առաջարկություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթների վերաբերյալ հանձնարարական տվեց:  Նրա խոսքով, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ միայն 2016-2017 թվականներին տնտեսավարողների կողմից շուրջ 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարո ւյթ: «Չնայած որոշ տնտեսավարողների պարագայում հնարավոր է կիրառել նաև սնանկության վարույթին այլընտրանքային միջոց: Ավելին՝ սնանկության կառավարիչների գործունեությունը և արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը երկար է: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է թե վարչարարության կազմակերպման, թե օրենսդրության, թե սնանկության բնութագրիչների բացահայտման և այլ խնդիրներով: Խնդրահարույց է նաև այն, որ այդ ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար և ոչ համակարգված», - ասաց վարչապետը:  

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձման և ծանուցման ինստիտուտի, ինչպես նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն: Միաժամանակ ներկայացնել տնտեսավարողների սնանկության հատկանիշների ճշգրիտ գնահատման և դրանք բացահայտելու ՊԵԿ գործիքակազմ:

Առաջարկությունները ներկայացնելուն պես 1-ամսյա ժամկետում կներկայացվի նաև առաջարկություն հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ:

Միաժամանակ, վարչապետը ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարողին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել սնանկության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ՝ անդրադարձ կատարելով սնանկության վարույթում առողջացման ծրագրերի գերակայությանը, սնանկության կառավարիչների պատասխանատվության խստացման, ֆինանսական վիճակի վերաբերյալ վերլուծություն չկատարելու հետևանքների և այլ առաջնահերթ հիմնախնդիրներին:

Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ պետք է ուսումնասիրվեն  դատական ակտերի հարկադիր ծառայության կողմից հարկադիր վարույթի տևողության և այլ գործնական, օրենսդրական խոչընդոտները և դրանք վերացնելու ուղղությամբ ներկայացվեն առաջարկություններ կառավարության աշխատակազմ:

Վարչապետը նշեց, որ սա չափազանց կարևոր աշխատանք է: «…Հետազոտությունները ցույց են տալիս, որ գործնականում սնանկացման գործընթացի մեջ ունենք առողջացման շատ քիչ օրինակներ: Ընդհանրապես դա դառնում է անկառավարելի, շատ սուբյեկտիվ գործընթաց: Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք որոշակի համակարգ և խաղի կանոններ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

 

ԱՄՆ-ն երկիրը կամավոր լքող անօրինական ներգաղթյալներին կպարգևատրի մինչև 3,000 դոլարով Ադրբեջանը պետք է դառնա ԱՄՆ-ի կարևոր օղակը Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ առճակատման մեջ. National Interest Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին Վրաստանում տարածվում է Հոնգ Կոնգի A տիպի շտամը Բաբաջանյան փողոցի մի քանի շենքեր ու դպրոց զրկված են խմելու ջրից Հերթական դատական ​​ֆարսը. Ադրբեջանը ցանկանում է Արցախի բնակչին 18 տարվա ազատազրկման դատապարտել Մահացել է Արշավիր Մկրտչյանը Դեյան Ստանկովիչը դարձավ Նաիր Թիկնիզյանի մարզիչըՄեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հալեպում բախումներ են․ տասնյակ վիրավորներ կան Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 5:1 հաշվով հաղթել է Ղրղզստանի հավաքականին Պարտադիր պահանջ է շինհրապարակի կահավորումը օդի որակի մոնիթորինգային սարքերով․ Քաղաքաշինության կոմիտեՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել դեկտեմբերի 23-ից 27-ը Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազելու փոխարեն, աճել են պետական պարտքն ու կառավարության պարգևավճարները. Աշոտ ՄարկոսյանԱրման Ծառուկյանը Հայաստանում է Հայաստանում հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը բարձրացել է մինչև 10.1%` շինարարության և մշակող արդյունաբերության շնորհիվ․ «Համաշխարհային բանկ Հայաստան» Հալեպահայերին հորդորել են տանը մնալ բախումների պատճառով Մայիսի 9-ի փողոցում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի ՀՀ՝ Ադրբեջանի տարածքով, սա պատմական է․ Փաշինյան Խաղաղության ծրագրի փաստաթղթերի հիմնական փաթեթը պատրաստ է. Զելենսկի Երեւանում հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Turkish Airlines ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից Երևան Ջուր չի լինի՝ դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին Կյանքից հեռացել է Քրիս Ռին Հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ Մ-4 ճանապարհի 89-90-րդ կմ հատվածում ջրագծի վթարի պատճառով ճանապարհածածկին առաջացել է մերկասառույց «DAF» բեռնատարը Առինջ մոլի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին Թուրքիան սիրիացի քրդերի դեմ ռազմական գործողությա՞ն է պատրաստվում Անընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում և աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այսօր իրականացվում են բիրտ հարձակումներ․ Ռոբերտ ԱմստերդամՀայկական բանկերը խստացրել են ռուսաստանցիների գործարքների ստուգումները. РБК Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը» Երբ կրթական փոփոխությունը սկսվում է դասարանիցԹրամփին իմպիչմենտ է սպառնում Ռուսաստանն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը փոփոխվել է. Պուտին Համարանիշները գողացել էր գումար շորթելու նպատակով Իմ վերաբերմունքը Ադրբեջանից գնված նավթամթերքին․ Վահե Դարբինյան Ինչո՞ւ պետության միջոցները չեն հասնում թոշակառուներին. Ավետիք ՉալաբյանՎարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի ու չի ստացել այն Չե՛նք լինելու չոքած, խաղաղության հասնելու ենք` հավասարը հավասար դիրքերից. Նարեկ Կարապետյան Հայաստանում նոյեմբերին գնաճը նվազել է 0․6 տոկոսով Գիտեր, որ կխփեմ նավթամուղին, գիտեի՞ք, որ նախարարի պաշտոնից դրա համար հանեցին Դեկտեմբերի 22-ը Էներգետիկի մասնագիտական տոնն էՀայաստանը սարքում են ֆանտոմային Մոլդովա. Արմեն ԱշոտյանՊուտինի պատին անսովոր նկար է հայտնվելԳաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերըԱդրբեջանը խնդիր է դրել փոխել ինքնության գիտակցման մասին մեր ընկալումները, դա արվում է գերազանցապես ՀՀ ներկայիս կառավարության միջոցով. ադրբեջանագետ Քաղցկեղի նշաններ, որոնք կարող է հայտնաբերել ատամնաբույժըՎերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը թվերով կարող է աճող թվալ, բայց բովանդակությամբ այն ավելի ու ավելի է հեռանում ստեղծող պետության գաղափարից. ԱնանյանՎթար՝ Գեղարքունիքում, 55-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ձորակում, վիրավnրներ կան