Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինսկի խումբն ու Արցախյան հարցը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սահմանային վերջին լարվածությունների հետ կապված, հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են։

Հակասական տեղեկություններ կան վերջին հրետակոծումների թիրախների, տուժածների եւ հասցված վնասի մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են լրացուցիչ տվյալներ եւ վերլուծություններ հավաքել՝ առկա իրավիճակի մասին առավել հստակ պատկեր ունենալու համար։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները, ու կողմերին կոչ անում անել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում հետագա սրումից խուսափելու համար»:
Իհարկե, հայտարարությունն ամբողջությամբ չի արտացոլում իրավիճակի իսկությունը, բայց այն հանգամանքը, որ կա հստակեցում, թե ով է սկսել խախտումներ անել, արդեն գովելի է։ Սա բացառիկ դեպք է, երբ Մինսկի խումբը նման ձևաչափով հայտարարություն է անում։ Անգամ ապրիլյան ակնհայտ սադրանքի օրերին, նրանք զերծ մնացին կոնկրետ գնահատական տալուց։

Այժմ ըստ էության, թե Մինսկի խմբի ինչի՞ն է պետք նման հայտարարությունը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Ադրբեջանն արդեն հստակ հասկանում է իր գերակայությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Օրերից մի օր, քանակը որակ տալու էր։ Այժմ, այդ երկիրը փորձում է խուսանավել միջնորդների առաջարկություններից և ուժի ցուցադրությամբ փոխել խաղի կանոնները։ Դրա վառ ապացույցն է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի հասցեին խիստ տոնով հանդես եկավ նաև ՌԴ ԱԳ խոսնակ Մարիա Զախարովան։ Համանախագահող երկրները հասկացնում են Ադրբեջանին, որ նա պարտավոր է վերադառնալ բանակցությունների սեղանին ու քննարկել այն առաջարկների փաթեթը, որոնք կա սեղանի շուրջ դրված։ Սակայն, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում ու սա արդեն Ադրբեջանին խիստ բնորոշ է։

Մինսկի խմբի հայտարարությունը, բացի դրական տարրերից, իր մեջ ունի նաև բացասական բաղադրիչ։ Մինչ այս, երկդիմի արտահայտությունները թույլ էին տալիս ունենալ ազդեցության լծակներ։ Այժմ, կոնկրետ հասցեական հայտարարություններով նրանք պարզապես կարող են ստիպել Ադրբեջանին երկմտել այդ խմբի գործունեության շուրջ, իսկ եթե Ադրբեջանն սկսեց երկմտել, կարող են լինել անկանխատեսելի գործընթացներ։

Մարիա Պախուցկայա, Armenia24.info

Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ո՞վ է հայտնաբերել 7-ամյա փոքրիկի մարմինըԱյն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱրգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինըՍիրուն կանաչ բարձիկներ, որոնք ավելի հին են, քան բազմաթիվ քաղաքակրթություններԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ինԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Հորոսկոպի 3 նշան, ում բախտը կբերի այս ամիսԷռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներինՓամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ դրանք կվերսկսվեն վաղը Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխությունԴեմբելեն պաշտպանել է ՄբապեինՎթարի մասնակիցները 15 րոպեում երթևեկելի հատվածը չազատելու դեպքում կտուգանվեն. օրինագիծՀունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանՍերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը ԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ Կարապետյան