Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բուլղարիայի Հանրապետության Ռուսե քաղաքի խորհրդի նախագահը պաշտոնական այց է կատարել Գավառի քաղաքապետարան եւ պետական համալսարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական միության «Erasmus+» միջազգային ծրագրի շրջանակում Գավառ քաղաք էին այցելել Բուլղարիայի Հանրապետության  Անգել Կանչեւի անվան Ռուսեի համալսարանի  երկարամյա ռեկտոր, Բուլղարիայի Գիտությունների ազգային ակադեմիայի  թղթակից  անդամ, Ռուսե քաղաքի խորհրդի նախագահ Հրիստո Բելոեւը եւ նույն  համալսարանի նախկին պրոռեկտոր, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Անգել Սմրիկարովը։
 
Ինչպես տեղեկացրին Գավառի պետական համալսարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ավելի քան տաս տարի Գավառի պետական համալսարանի եւ Բուլղարիայի հանրապետության  Ռուսե քաղաքի  Անգել Կանչեւի անվան համալսարանի միջեւ հաստատված գործընկերության արդյունքում  երկու բուհերի միջեւ բուլղարական պատվիրակության այցի ընթացքում Գավառի պետական համալսարանում կնքվել է համագործակցության հուշագիր, որն ամրապնդ ում է համալսարանների միջեւ առկա գործընկերային հարաբերությունները եւ նախանշում զարգացման նոր հեռանկարները։ Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Հրիստո Բելոեւին շնորհվել է Գավառի պետական  համալսարանի  պատվավոր դոկտորի կոչում:
 
«Հյուրերը համալսարանում հանդես եկան ակնարկային դասախոսությամբ՝ կրթական նորարարական տեխնոլոգիաների, տեղեկատվական  եւ  հեռահաղորդակցական արդի գործիքները ուսուցման գործընթացում կիրառելու  նորարարական մեթոդներով։ Անգել Սմրիկարովը շնորհանդես-դասախոսության ձեւով ներկայացրեց  սրընթաց  զարգացող թվային տեխնոլոգիաներով մեծացող սերնդի համար գրավիչ դիդակտիկական մոդելները՝ անդրադառնալով  էլեկտրոնային ուսուցման գործիքների, վիրտուալ լաբորատորիաների, տեսադասերի մշակման եւ կիրառման հարցերին։
 
Դասախոսության ավարտին ուսանողները բանախոսին ուղղեցին իրենց  հուզող հարցերը։ Հյուրերը եղան ԳՊՀ պատմագիտական թանգարանում, գրադարանում, համակարգչային լսարաններում ու լաբորատորիաներում»,-հավաստեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը:
 
Բուլղարիայի Հանրապետության պատվիրակներն այցելեցին նաեւ Գավառի քաղաքապետարան, որտեղ հանդիպեցին համայնքապետարանի աշխատակիցների հետ։
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում  կողմերը քննարկել են Գավառ քաղաքի այլ ուսումնական հաստատություններում կրթական նոր ծրագրեր ներդնելու եւ համագործակցություն հաստատելու հետ կապված խնդիրներ:

 

Մեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի