Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը 48.8 տոկոսից նվազել է և դարձել է 33.2 տոկոս. Վարդան Հարությունյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Պետական եկամուտների կոմիտեն անցած ամիսների ընթացքում բիզնես հանրությանն ուղղված բարեփոխումներ է նախաձեռնել, որոնց մի մասն ընթացքի մեջ է: Վերջին 7 ամիսների գործունեության ընթացքում ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրվել: Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: «2016թ. հոկտեմբերից 2017թ. ապրիլ ամիսներին պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 653.8 միլիարդ դրամ հարկային եկամուտներ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 46.1 միլիարդ դրամ կամ 7.6 տոկոս: 500.3 միլիարդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 153.5 միլիարդը՝ մաքսային մարմինների կողմից: Հարկային մասով աճը կազմել է 43.1 միլիարդ դրամ կամ 9.4 տոկոս, իսկ մաքսային մասով՝ 3 միլիարդ դրամ կամ 1.9 տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը:

Նա հավելեց, որ 2.5 անգամ նվազել է հարկային մարմնի կողմից իրականացված հսկողական միջոցառումների քանակը. 2016թ. հոկտեմբերից մինչև 2017թ. մարտ իրականացվել է 3588 հսկողական միջոցառում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 9090-ի համեմատ: «21 տոկոսով նվազել են պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները, սակայն լրացուցիչ վճարման ենթակա գումարն աճել է 60 տոկոսով: Այսինքն, եթե 6 ամիսների ընթացքում իրականացվել է 679 ստուգում և արձանագրվել լրացուցիչ վճարման ենթակա 12 միլիարդ դրամ գումար, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացվել է 855 ստուգում և արձանագրվել լրացուցիչ վճարման ենթակա 7.5 միլիարդ դրամ:

2016թ. դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48.8 տոկոս: Վարդան Հարությունյանը հայտնեց, որ հիմա ստվերը նվազել է, և մասնավորապես՝ մարտին այն կազմել է 33.2 տոկոս: «Ստվերի կրճատմանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսական ստվերը նվազել է 32 տոկոսով: Տեսչությունում հաշվառված ոչ ռիսկային հարկ վճարողների կողմից 2016թ. հոկտեմբերից 2017թ. ապրիլ ամիսներին վճարված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ա ճել են ավելի քան 9 միլիարդ դրամով կամ 4.6 տոկոսով, մինչդեռ ռիսկային գնահատված 264 հարկ վճարողի կողմից վճարված հարկերն աճել են գրեթե 17 միլիարդ դրամով կամ ավելի քան 30 տոկոսով: Ընդ որում, եթե 2016թ. 4-րդ եռամսյակում տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողից ռիսկային է գնահատվել 296-ը, ապա 2017թ. առաջին եռամսյակում տեսչությունում գրանցված 617 հարկ վճարողից ռիսկային է 264-ը: Մենք շարունակում ենք հետևողական աշխատանք տանել ստվերը սպիտակ դաշտ բերելու համար»,- եզրափակեց Վարդան Հարությունյանը: 

 

Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել