Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը չի կարող վնասել ՀՀ և ԵԱՀԿ քաղաքական հարաբերություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը որևէ կերպ չի կարող վնասել Հայաստանի և ԵԱՀԿ-ի քաղաքական հարաբերություններին: Մայիսի 10-ին կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը կարող է որոշակիորեն ազդել մեր երկրում այդ գրասենյակի իրականացրած ծրագրերի ակտիվության վրա, սակայն չի կարող որևէ կերպ վնասել Հայաստանի և ԵԱՀԿ-ի քաղաքական հարաբերություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մարուքյանը:

Պատգամավորը մանրամասնեց, որ գրասենյակը չի փակվել Հայաստանի նախաձեռնությամբ, այլ հակառակը` Հայաստանն ամեն ինչ արել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը չփակվի: «Այս առումով հիմա քննարկումներ են ընթանում, թե ինչպես է ԵԱՀԿ-ն այլ խողովակներով իրականացնելու իր ծրագրերը Հայաստանում: Վերջիվերջո, այն պետությունները, որոնք ներդրումներ են անում ԵԱՀԿ-ի բյուջեում, նաև Եվրոպայի խորհրդի անդամ են, ուստի նրանք կարող են օգտագործել Եվրոպայի խորհրդի լծակները: Այնտեղ Ադրբեջանը կոնսենսուսի միջոցով բյուջեի հաստատումը կանգնեցնելու հնարավորություն չունի,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը հավելեց, որ թեմայի շուրջ մանրամասն զրուցել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, տեղեկություններ է ստացել հայկական կողմի կատարած քայլերի մասին: «Ինձ այստեղ ամենաշատը հետաքրքրում էր, թե ռուսական կողմն ինչ է արել, որպեսզի գրասենյակը չփակվի: Կա կարծիք, որ եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շատ ցանկանային, կարող էին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և կանխել երևանյան գրասենյակի փակումը: Բայց հասկանալի է, որ այս դեպքում Ադրբեջանը գնացել է ամենածայրահեղ ճանապարհով: Ադրբեջանը մինչև վերջ պահպանել է իր վետոյի իրավունքը, որպեսզի գրասենյակը փակվի»,- եզրափակեց Մարուքյանը:

 

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար