Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռոզա Ծառուկյանը դրամական օգնություն է հանձնել Նոյեմբերյանի զոհված ազատամարտիկների ընտանիքներին

ՎԻԴԵՈ

Քսանվեց տարի առաջ՝ Ոսկեպարի անտառում, հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող նոյեմբերյանցի 14 ոստիկան-ազատամարտիկ զոհվեց Խորհրդային զինուժի հարձակումից: Հայրենիքի պաշտպանության մեկնած Վահրամ Աղաբաբյանը նրանցից մեկն էր: Ամեն տարի հերոսի այրին՝ տիկին Անահիտը, այցելում է ամուսնու հիշատակը հավերժացնող հուշակոթող, ծաղիկներ է դնում հուշակոթողին և ամուսնու կորստի ցավը մի կերպ մեղմելով՝ հպարտանում է, որ կարողացել է միայնակ հերոսին արժանի զավակներ մեծացնել. «Իմ ամուսինը 27 տարեկան էր, երբ զոհվեց Ոսկեպարում: Ուղիղ մեկ տարի ծառայեց ՆԳ բաժնում, երբ վրա հասավ այդ դժբախտ դեպքը»: Տիկին Անահիտը հպարտանում է նաև, որ, ի դեմս Ծառուկյան ընտանիքի անդամների, կան մարդիկ, որոնց շնորհիվ հայրենիքի պաշտպանության համար ընկած ազատամարտիկների ընտանիքներն իրենց միայնակ չեն զգում.

«Միակ ընտանիքը, միակ բարեգործական ընկերությունն է, որ ամեն տարի հիշում է մեր ընտանիքներին, արհամարհված չենք զգում մեզ: Մենք էլ չենք կոտրվելու. գիտենք, որ Ծառուկյան Գագիկ, Ծառուկյան Ռոզա կան մեր թիկունքում»:

2005 թվականից սկսած՝ ամեն տարի, մայիսի 6-ին, Նոյեմբերյանի ոստիկան-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթող է այցելում նաև Ռոզա Ծառուկյանը, ծաղիկներ ու ծաղկեպսակ դնում նրանց շիրմաքարերին, մեկ րոպե լռությամբ հարգում է հայրենիքի համար կյանքը զոհասեղանին դրած նոյեմբերյանցի հերոսների հիշատակը:

«2005 թվականից առ այսօր յուրաքանչյուր տարի ես իմ հոգու պարտքն եմ համարել՝ իմ որդու հետ միասին մայիսի 6-ին գալ, ցավակցել, շնորհակալություն հայտնել, խոնարհվել նրանց ծնողների, կանանց, ընտանիքների առաջ: Ասելու, որ նրանց արյան գնով ստեղծվեց ազատ-անկախ Հայաստանը, որտեղ մենք գործելու, աշխատելու, արարելու իրավունք ստացանք: Քանի ես ողջ եմ, կարողանում եմ, անպայման գալու եմ՝ մայիսի 6-ին ձեզ հետ միասին իմ խոնարհումը ներկայացնելու մեր անմեղ զոհերի հիշատակին»:

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Ռոզա Ծառուկյանը դատարկաձեռն չէր եկել Նոյեմբերյան: Զոհված ընտանիքներին աջակցելու գեղեցիկ ավանդույթը չխախտելով՝ նա «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից դրամական օգնություն հատկացրեց ազատամարտիկների մայրերին ու կանանց՝ ի նշան երախտագիտության:

Իրենց հերթին էլ ազատամարտիկների հարազատները Ռոզա Ծառուկյանին հանձնեցին խորհրդանշական նվեր՝ մշտապես իրենց կողքին լիենելու և աջակցելու համար: Ռոզա Ծառուկյանը խոստացավ, որ մայրերի ու կանանց խորհրդանշական նվերն անպայման տեղ կգտնի իր անվան թանգարանում: Ռոզա Ծառուկյանի հանդիպումը՝ ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ ավարտվեց սեղանի շուրջ՝ ջերմ ու անմիջական մթնոլորտում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանը