Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեք ժամկետային զինծառայող մեղադրվում է վառելիքի գողության և իրացման մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ N զորամասի երեք զինծառայող  մեղադրվում է վառելիքի գողության և իրացման մեջ:

Գործն ուղարկվել է Բերդի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Զոյա Զաքինյանին:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ ՝ ժամկետային զինծառայող Վարդան Սարգսյանը,  հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 2014 թվականի հուլիսից մինչև 2016 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված 2-րդ գումարտակի Կոբրա կոչվող հրամանատարական դիտակետի անձնակազմին հատկացված դիզվառելիքի մետաղյա տարայից ռետինե խողովակի միջոցով քաշելու և 20 լիտր տարողությամբ 2 հատ պլաստմասե տարաների մեջ լցնելու եղանակով պարբերաբար գողացել է դիզվառելիք, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել:

Գևորգ Արշակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 2016թ փետրվար ամսին քննությամբ չպարզված օրը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, զորամասի հաշվեկշռում գտնվող Զիլ 131 մակնիշի ավտոմեքենայի վառելիքի աջ բաքից ռետինե խողովակի միջոցով քաշելու եղանակով գողացել է 20 լիտր բենզին, վաճառելու համար տվել է պայմանագրային զինծառայող Մհեր Շահնազարյանին և մի քանի օր հետո վերջինիցս դրա դիմաց ստացել է 6000 ՀՀ դրամ:

Մհեր Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  2013թ-ի մայիսից մինչև 2016թ-ի հուլիս հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 2016թ փետրվարին քննությամբ չպարզված օրը,   Գևորգ Արշակյանից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ վերջինիս կողմից զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի բաքից հափշտակած բենզինը, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով տեղափոխել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ, որտեղ այն իրացրել է:

Վարդան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի(գողություն) 1-ին մասով՝ 2 դրվագով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 9 դրվագով, 177 հոդվածի 2-ր մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ 2 դրվագով:

Գևորգ Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 (գողություն) հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝9 դրվագով եւ 177 հոդվածի 2-ր մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ 2 դրվագով:

Մհեր Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216 (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը)հոդվածի 1-ին մասով

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Առաջին դատական նիստը կայացել է:

Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները